Սուրեն Սարգսյան. Սիրիայի ռմբակոծության մասին՝ հակիրճ
Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում հակիրճ տեղեկություններ է ներկայացրել Սիրիայի վրա իրականացրած հարձակման վերաբերյալ: Այսպես.
Մասնակիցներ՝ ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա
Տևողությունը՝ մոտ 1 ժամ։
Կիրառված հրթիռների քանակը՝ 110։
Թռիչքների իրականացումը՝ հիմնականում Կիպրոսի ռազմաբազաից, ռազմանավերից և այլ բազաներից։
Սիրիական ՀՕՊ-ը 13 հրթիռ է որսացել։
Ռուսական ՀՕՊ-ը գործի չի դրվել։
Նպատակը իշխնափոխությունը չէ, այլ քիմիական զենք կիրառելու հնարավորությունից զրկելը։
Միաժամանակ հարվածներ են հասցվել օդանավակայանին, ռազմաբազաներին և հետազոտական կենտրոններին, որտեղ ենթադրաբար արտադրվում է քիմիական զենք։
Ռուսները նախապես տեղեկացվել են հարվածների մասին՝ ռուս զինծառայողներին չվնասելու համար։
Հարվածներ այլևս չեն հասցվելու։
Հարակից հրապարակումներ`
- Արաբագետը հույս ունի, որ Սիրիայի հարցով հետագա զարգացումները կտեղափոխվեն քաղաքական հարթություն
- Էմանուել Մակրոն․ Սիրիայի վարչակարգը հատեց Ֆրանսիայի կողմից հայտարարված կարմիր գիծը
- Դամասկոսի կենտրոնում ի պաշտպանություն Ասադի ցույցի են դուրս եկել սիրիացիները
- Իրանը դատապարտել է Սիրիայի ուղղությամբ հարվածները
- Արևմտյան երեք երկրիր հրթիռներ է արձակել Սիրիայի ուղղությամբ