Արաբագետը հույս ունի, որ Սիրիայի հարցով հետագա զարգացումները կտեղափոխվեն քաղաքական հարթություն
«Ինչպես և կանխատեսվում էր, թիրախային հարվածը հնարավորինս շրջանցեց Սիրիայի տարածքում ներկայություն ունեցող այլ արտաքին ուժերի դիրքերը»: Panorama.am-ի հետ զրույցում, խոսելով Սիրիայի վրա հրթիռների արձակման մասին, ասաց արաբագետ Արմեն Պետրոսյանը:
Նա նշեց, ինչպես և սպասվում էր՝ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի ԶՈւ-ն համատեղ պատժիչ հարված հասցրեին սիրիական վարչակարգին՝ սեփական բնակչության դեմ քիմիական զենք կիրառելու մեղադրանքի հիման վրա:
«Ինչպես և կանխատեսվում էր, ռազմագործողությունը թիրախային էր և ներառում էր Սիրիայի տարածքում քիմիական զենքի պատրաստման և պահպանման մի քանի օբյեկտներ: Ինչպես և սպասվում էր, պատժիչ հարձակման պատասխանը ներկայացվեց՝ որպես բացառապես սիրիական ԶՈւ-ի գործողություն»,-նկատեց Ա. Պետրոսյանը:
Անդրադառնալով հնարավոր զարգացումներին, արաբագետի կանխատեսմամբ, առաջիկա ժամերին և օրերին ականատես կլինենք տեղեկատվական պատերազմի հսկայական ալիքի, որի բովանդակակային բաղադրիչներն են լինելու մի կողմից կոալիցիոն ուժերի վճռակության, նրանց գործողությունների նպատակաուղղվածության հիմնավորումը, մյուս կողմից՝ «սիրիական պատասխանի» արդյունավետության ներկայացումը և հասցված հարվածի հետևանքները նվազագույնին հասցնելու միտումները:
«Այլ կերպ ասած՝ կարծես սրանով գործընթացի ռազամական փուլը կավարտվի, և հետագա զարգացումները կտեղափոխվեն քաղաքական հարթություն՝ հիմնական աշխարհաքաղաքական դերակատարների մասնակցությամբ, որտեղ, սակայն, լարվածությունը կշարունակվի, քանի որ այդ լարվածությունը պայմանավորված չէ միայն սիրիական հիմնախնդրով, իսկ վերջինը միայն բազուկներ ցուցադրելու հարթակ է»,-ասաց Panorama.am-ի զրուցակիցը:
Նա ընդգծում է, որ ստեղծված իրավիճակին հավելյալ բարդություն է հաղորդում այն իրողությունը, որ արտաքին գերատեսչությունների մակարդակով չկա լիարժեք շփում ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև, քանի որ Նահանգների նոր պետքարտուղարը և նրա թիմը դեռևս լիովին չի ստանձնել պաշտոնը, իսկ առկա մյուս հարթություններում՝ նախագահների մակարդակով շփում ընդհանրապես չկա, պաշտպանական գերատեսչությունների միջև կապը կրում է իրավիճակային բնույթ:
Հարակից հրապարակումներ`
- Դամասկոսի կենտրոնում ի պաշտպանություն Ասադի ցույցի են դուրս եկել սիրիացիները
- Իրանը դատապարտել է Սիրիայի ուղղությամբ հարվածները
- Արևմտյան երեք երկրիր հրթիռներ է արձակել Սիրիայի ուղղությամբ
- Արաբագետ. Հակված եմ կարծելու, որ Սիրիայում լուրջ սրացում լինել չի կարող
- Ավիաընկերությունների մեծ մասը դադարեցրել է Սիրիայի տարածքով թռիչքները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան