Ցուցարարները մտել են Հանրային Ռադիոյի շենք (Լրացված)
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ երթի մասնակիցները մտան Հանրային Ռադիոյի շենք, բարձրացան շենքի երրորդ հարկ, ոտքերով կոտրեցին դռներից մեկը:
«Որևէ մեկը որևէ բանի ձեռք չտա, որևէ մեկի հասցեին որևէ թթու խոսք չլսեմ, որևէ մեկը նման բան արեց, ուրեմն՝ մեզ հետ կապ չունի, վնասազերծում եք»,-մասնակիցներին ասաց Փաշինյանը, ինչից հետո ակցիայի մասնակիցները ձեռքները բարձրացրած կանգնեցին:
Լրագրողների հետ զրույցում Փաշինյանը ներողություն խնդրեց քաղաքացիներից, ոստիկանության ներկայացուցիչներից, Ռադիոյի աշխատակիցներից, որոնց անհանգստություն են պատճառել:
«Սա բաց ձեռքերի մարտավարության կարևոր նվաճում է, դուք տեսաք, որ հարգելի ոստիկանը զինված, զենքը լիցքավորած, ես նրան չվիրավորեեցի, ասեցի, եթե պիտի կրակես, սպանես, ուրեմն կրակի, նա չկրակեց»,-ասաց նա:
Նա Ռադիոյի աշխատակիցներին խնդրեց իրեն եթեր տրամադրել, ինչը չարեցին:
15:36
Փաշինյանի հայտարարությունից հետո շենքը հսկող ոստիկանը խնդրեց շենքը լքել:
«Հայտարությունս եմ վերջացրել, ակցիան՝ դեռ ոչ: Ես ձեզ հավատացնում եմ, որ ակցիայի մասնակիցները ձեր նկատմամբ ցուցաբերելու են հարգանք: Մենք հիմա պահանջում ենք ուղիղ եթեր Հանրային Ռադիոյով, ուղերձով դիմելու ՀՀ քաղաքացիներին: Մենք մինչև չհամարենք, որ մեր ակցիան ավարտվել է, չենք կարող լքել շենքը, դա կարող է տևել կես ժամ, կամ 3-5 օր»,-ասաց Փաշինյանը:
15:42
Նա զանգահարեց Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանին, հեռախոսազրույցում դժգոհություն հայտնեց, որ Հանրային Ռադիոն բոյկոտում է «Իմ քայլը» նախաձեռնության գործողությունները:
«Ես խնդրում եմ, ուղիղ եթե տալ ինձ, որպեսզի ուղերձով դիմեմ ՀՀ քաղաքացիներին»,-ասաց Փաշինյանը:
15:44
Հեռախոսազրույցից վայրկայններ անց սենյակ մտավ Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի տեղակալ Լիկա Թումանյանը:
«Պարոն Փաշինյան, բոլորի ներկայությամբ հիմա մի բան Ձեզ հարցնեմ, երբևէ այս հիմնարկը խոսքի իրավունքից կամ տեղեկատվության տարածման իրավունքից զրկե՞լ է»,-հարցրեց նա Փաշինյանին:
15:48
Լ. Թումանյանը Փաշինյանին առաջարկեց Հանրային ռադիոյի բնականոն աշխատանքը չխաթարել, ժամը 19:00-ին հրավիրեց «Ստատուս քվո» հաղորդման շրջանակում տրամադրել ուղիղ եթեր:
«Մենք միշտ Ձեզ տրամադրել ենք ուղիղ եթեր առանց որևէ գրաքննության»,-ասաց նա:
Փաշինյանն արձագանքեց, Ձեր առաջարկն ընդունելի չէ. «Ժանը որի հետևից ես եկել եմ, ուղերձն է»:
15։56
Լ. Թումանյանն ասաց, որ Փաշինյանի առաջարկը պետք է քննարկի ղեկավարության հետ:
15։58
Հանրային ռադիոյի շենքում էլեկտրաէներգիայի մատկարարումն անջատվեց, ինչից հետո Փաշինյանն ասաց, որ ուղերձը կհղի Հանրային ռադիոյի ստուդիայից այլ ԶԼՄ-ների միջոցով: Այս պահին նա պատրաստում է իր ներկայացնելիք ուղերձը:
16։23
Փաշինյանը մասնավորապես հայտարարեց. «Սիրիլի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, խոսում է ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, նախկին քաղբանտարկյալ, ՀՀ քաղաքացի Նիկոլ Փաշինյանը: Ես ձեզ դիմում եմ Հանրային Ռադիոյի եթերային ստուդիայից, որտեղ մուտք ենք գործել՝ բողոքելով այ բանի դեմ, որ Հայաստանի հանրային հեռուստառադիոընկորության խորհրդի ղեկավարման ներքո գտնվող Հանրային հեռուստատեսությունը, և ընդհանրապես հեռուստատեսությունները, Հայաստանի բնակչությանը պահում են ինֆորմացիոն բլոկադայի ներքո, ինչպես հարիր է տոտալիտար երկրների հեռուստաեսություններին»:
Հայտարարության վերջում նա հիշեցրեց, որ այսօր Ազատության հրապարակում հանրահավաք է լինելու: Հայտարարությունից հետո Փաշինյանն ակցիայի մասնակիցների հետ դուրս եկան Հանրային ռադիոյի շենքից, այս պահին շենքի դիմաց են:
16։35
Ակցիայի մասնակիցները երթ են իրականացնում Երևանի կենտրոնական փողոցներում:
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլ Փաշինյան. Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներ, մենք ուզում ենք ձեզ շրջափակել, խնդրում եմ ասել ձեր կորդինատները
- Ֆրանսիայի հրապարակը շարունակում է փակ մնալ
- Ակցիայի մասնակիցներին ցուցարարները հեռացրեցին փողոցի մեջտեղից