Նիկոլ Փաշինյան. Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներ, մենք ուզում ենք ձեզ շրջափակել, խնդրում եմ ասել ձեր կորդինատները
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի հրապարակում հավաքված քաղաքացիներին ասաց՝ ուզում է դարդերը պատմել:
«ՀՀԿ-ն նախ թռած էր Երևանից, հիմա էլ՝ Ծաղկաձորից: Ավտոներով Ծաղկաձոր գնալու մասին հայտարարությունից կես ժամ անց նիստ են անում ու Սերժ Սարգսյանի թեկնածությունը պաշտոնապես առաջադրում վարչապետի պաշտոնում: Հիմա այ ձեր ցավը տանեմ, ուզում ենք հասկանանք, էս մարդիկ որտեղ են, ինչը շրջափակենք»,-ասաց Փաշինյանը:
Ի պատասխան, հարթակի հարևանությամբ գտնվող քաղաքացին արձագանքեց՝ «որ երեկ չասեիք ինչ եք անելու, չէին գնա»:
Նա 4:30-ին նախատեսված ավտոերթի մասնակիցներին խնդրեց, ոչ թե Ավան գնան, այլ Մաշտոցի պողոտա, ասաց երթ են անելու՝ «Փնտրում եմ ՀՀԿ-ին» կարգախոսով:
«Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներ, մենք ուզում ենք ձեզ շրջափակել, խնդրում եմ ասել ձեր կորդինատները»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀԿ խորհուրդը որոշել է. ԱԺ ՀՀԿ խմբակցությունը պաշտոնապես կառաջադրի Սերժ Սարգսյանի թեկնածությունը
- Ֆրանսիայի հրապարակը շարունակում է փակ մնալ
- Ազատության հրապարակից հանրահավաքի մասնակիցները շարժվում են Ֆրանսիայի հրապարակ
- Ազատության հրապարակում մեկնարկել է հանրահավաքը