Բաղանիսում գիշերը խաղաղ է եղել
Տավուշի մարզի Բաղանիս գյուղում անցած գիշեր և այսօր հանգիստ է եղել, երեկ տեղի ունեցած միջադեպից հետո կրակոցները չեն շարունակվել։ Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը:
Նշենք, որ ապրիլի 15-ին Ադրբեջանական զինուժը ապրիլի 15-ին, ժամը մոտ 14:00-ին Տավուշի մարզի Բաղանիս համայնքի ուղղությամբ կրակ է արձակել: Անվտանգության նկատառումներից ելնելով փակվել է միջպետական ավտոճանապարհի Բաղանիս-Ոսկեպար հատվածը:
Նարեկ Սահակյանը հայտնեց, որ գյուղում այս պահին հանգիստ է, գյուղացիներն իրենց առօրյա աշխատանքներով են զբաղված:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա