ԵՄ արտգործնախարարները կոչ են արել Սիրիայի իրադարձությունների անկախ հետաքննություն անցկացնել
Եվրամիության արտաքին գործերի նախարարությունների ղեկավարները հաստատել են քիմիական զինաթափման վերաբերյալ հայտարարությանը, որում կոչ են արել Սիրիայի իրադարձությունների անկախ հետաքննություն անցկացնել։
«Խորհուրդը վերահավաստում է, որ քիմիական զենքի կիրառումն անընդունելի է, միջազգային իրավունքի խախտում է և կարող է իրենից ներկայացնել ռազմական հանցագործություն կամ հանցագործություն մարդկության դեմ, և որ չի կարող լինել անպատժելիություն, և այդ ակտերի կատարման մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- «Ռիա նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասված է նախարարների եզրակացություններում:
Խորհուրդն ընդգծել է, որ վերջին ցնցող հաղորդագրությունները Սիրիայից, որոնք պետք է շտապ և անկախ հետաքննության առարկա դառնան, միայն ամրապանդում են ԵՄ-ի ընդհանուր վճռականությունը։
Հարակից հրապարակումներ`
- Հաագայում Սիրիայի հարցով քննարկում է սկսվել
- Գերմանիայի նախագահը Ռուսաստանին և ԱՄՆ-ին կոչ է արել երկխոսել Սիրիայի հարցով
- Հռոմի Պապը կոչ է արել միավորել ջանքերը՝ Սիրիայում խաղաղության հասնելու համար
- Ասադը հայտնել է Սիրիայի տնտեսության վերականգնման ժամկետները
- ԵՄ-ն պատրաստ է նոր պատժամիջոցներ սահմանել Սիրիայի դեմ
- Արևմտյան երեք երկրիր հրթիռներ է արձակել Սիրիայի ուղղությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին