Լևոն Ալթունյանն այցելել է տուժածներին
ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ ժամը 19։00-ի դրությամբ Երևանի բժշկական կազմակերպություններում բուժումը շարունակում է 31 քաղաքացի։
ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Լևոն Ալթունյանը քիչ առաջ այցելել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, հետաքրքրվել տուժածների առողջական վիճակով և նրանց բուժման ընթացքով։ Լևոն Ալթունյանին ներկայացվել է, որ տուժածների մեծ մասի առողջական վիճակը բավարար է, իրականացվում է նրանց շարունակական հսկողություն։
«Ինչպես արդեն նշվել է, քաղաքացիական անձանց մոտ հիմնականում առկա են ստորին վերջույթների մակերեսային վնասվածքներ, որոնց կապակցությամբ ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն։
Ոստիկաններից մեկը վիրահատությունից հետո գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Մասնագետների գնահատմամբ նրա վիճակը համապատասխանում է տարած վիրահատությանը։
Առողջապահական համակարգը շարունակում է գործել ուժեղացված ծառայության պայմաններում և տիրապետում է անհրաժեշտ բոլոր միջոցներին ժամանակին և որակյալ բուժօգնություն ցուցաբերելու համար»,-նշված է հաղորդագրության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Բաղրամյան պողոտայից բուժհաստատություն է դիմել 46 քաղաքացի. ԱՆ
- «Նաիրի» հիվանդանոց հոսպիտալացված երեք ոստիկաններից մեկին այս պահին վիրահատում են
- «Նաիրի»-ում մշակում են Նիկոլ Փաշինյանի վերքերը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան