Կոսմետիկայում կենդանական թափոններ են գտել
Լոս-Անջելեսի ոստիկանությունը խանութներից առգրավել է կեղծված կոսմետիկ միջոցներ, որոնց բաղադրության մեջ հայտնաբերվել են կենդանական թափոններ: Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն:
21 առևտրային կետերից առգրավվել է 700 հազար դոլար ընդհանուր արժողության կոսմետիկա: Ոստիկանության ներկայացուցիչը հայտնել է, որ կենդանական կղանքը խառնվել է ավտոտնակում կամ լոգարանում պատրաստված արտադրանքին:
Փորձաքննությունը սկսվել է գնորդների բազմաթիվ դժգոհություններից հետո: Վերջիններս նշում էին, որ մաշկի ցան է հայտնվել Լոս-Անջելեսի խանութներում գնված այդ կոսմետիկան օգտագործելուց հետո:
Խանութներում հայտնաբերվել էին հայտնի կոսմետիկ բրենդների կեղծված տարբերակները: Վեց խանութների սեփականատերերը ձերբակալված են, մյուսները դատական արգելք են ստացել, նրանք չեն կարող առևտրային գործունեություն ծավալել: