Հռոմի Պապը կոչ է արել միավորել ջանքերը՝ Սիրիայում խաղաղության հասնելու համար
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն անհանգստություն է հայտնել Սիրիայում ստեղծված իրավիճակի կապակցությամբ և կոչ արել ձեռնարկել բոլոր հնարավոր ջանքերը` խաղաղության հասնելու համար։ «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտարարել է կիրակնօրյա ավանդական քարոզի ավարտից հետո։
«Ես խորապես անհանգստացած եմ աշխարհում ստեղծված իրավիճակով, չնայած միջազգային հանրության ունեցած բոլոր գործիքներին, դժվարությամբ են ձեռնարկվում Սիրիայում և այլ հակամարտությունների տարածաշրջաններում խաղաղության հասնելու ընդհանուր քայլեր։ Ես անընդհատ աղոթում եմ և բոլոր պատասխանատու քաղաքական գործիչներին կոչ եմ անում ջանքեր ձեռնարկել հանուն խաղաղության»,- ասել է Պապը:
Աղբյուրը գրում է նաև, որ Մոսկվայի և համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը Սիրիայի իրավիճակը հեռախոսով քննարկել է Հռոմի Պապի հետ: Ռուս ուղղափառ եկեղեցին և Վատիկանը անհանգստացած են Մերձավոր Արևելքում քրիստոնյաների վիճակով:
Հարակից հրապարակումներ`
- «Առաքելությունն իրականացված է»․ Դոնալդ Թրամփը գոհ է Սիրիայի հրթիռակոծության արդյունքից
- ԵՄ-ն պատրաստ է նոր պատժամիջոցներ սահմանել Սիրիայի դեմ
- Սուրեն Սարգսյան. Սիրիայի ռմբակոծության մասին՝ հակիրճ
- Արաբագետը հույս ունի, որ Սիրիայի հարցով հետագա զարգացումները կտեղափոխվեն քաղաքական հարթություն
- Արևմտյան երեք երկրիր հրթիռներ է արձակել Սիրիայի ուղղությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում