Նիկոլ Փաշինյանը «Նաիրի» բժշկական կենտրոնում է
«Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Բաղրամյան պողոտայում ստացված վնասվածքներից հետո տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն: Այս մասին Panorama.am-ին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ավինյանը։
Նրա խոսքով՝ Փաշինյանը վնասվածքներ է ստացել դեմքի և ոտքերի շրջանում:
Նա նաև հայտնեց, որ իր ունեցած տվյալներով՝ այլ քաղաքացիներ ևս տեղափոխվել են հիվանդանոց. «Ինչքան գիտեմ՝ վանսվածքներով հիվանդանոց է տեղափոխվել նաև Ալեն Սիմոնյանը»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին