Օրենքով սահմանված կարգով կքննարկենք և կքվեարկենք. Շարմազանով
«Նիստը կարճ տևեց, որովհետև ընդամենն արձանագրեցինք Սերժ Սարգսյանի վարչապետի թեկնածությունը»,- խորհրդարանում ՀՀԿ և ՀՅԴ համատեղ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
«Վաղը խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը խմբակցության անունից կառաջադրի և մենք օրենքով սահմանված կարգով կքննարկենք և կքվեարկենք», - նշեց նա։
Նիստից հետո ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյան ևս հայտարարեց, որ նիստի ժամանակ միաձայն հաստատվել է առաջադրել Սերժ Սարգսյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում։
Նաև նշեց, որ ընդդիմությանը կոչ է արել օրենքի շրջանակներից դուրս չգալ. «Նկատի ունենալով նախորդ փորձերը, քանի որ մենք էլ ենք ընդդիմություն եղել, պետք է հնարավորինս օրենքի շրջանակներից դուրս չգալ, դուրս ես գալիս՝ զենք ես տալիս իշխանություններին»։
Հարակից հրապարակումներ`
- Կարող է հետագայում որոշ նախարարներ փոխվեն. Ռուստամյան
- Սերժ Սարգսյանի թեկնածությունը պաշտոնապես առաջադրվեց վարչապետի պաշտոնում
- Վարչապետի ընտրության ԱԺ հատուկ նիստը կանցկացվի Երևանում՝ ժամը 12։00-ին. Վահրամ Բաղդասարյան
- Նպատակը չի արդարացնում միջոցները. Արմեն Ռուստամյան
- ՀՀԿ խորհուրդը որոշել է. ԱԺ ՀՀԿ խմբակցությունը պաշտոնապես կառաջադրի Սերժ Սարգսյանի թեկնածությունը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները