Սերժ Սարգսյան. Ղարաբաղի ապագան ազատ կյանքն է
«Ղարաբաղի ապագան ազատ կյանքն է: Այո, այն փոքր երկիր է, բայց դա հիմք չէ այնտեղ ապրող ժողովրդին ասելու՝ դուք ազատ ապրելու իրավունք չունեք»:
«Իզվեստիա»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ, վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանը:
Նա ընդգծել է՝ մարդիկ այնտեղ ապրել են հազարամյակներ շարունակ ու դեռ ապրելու են:
«Իհարկե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ և Ռուսաստանը, և ԱՄՆ-ն, և Ֆրանսիան մեծ ջանքեր են գործադրում, որ ԼՂ խնդիրը կարգավորվի: Սակայն նախագահների մակարդակով հինգ հայտարարություն է արվել, բոլորում էլ ասված է, որ խնդիրը կարգավորվելու է այդ երեք սկզբունքների հիման վրա: Այդ սկզբունքները չեն տարանջատվում, և դա շատ կարևոր է»,-ասել է նա:
Սերժ Սարգսյանը հիշեցրել է, որ 2007-ին Մինսկի խումբն առաջարկել է խնդիրը կարգավորել միջազգային երեք սկզբունքների՝ ուժի սպառնալիքի և ուժի չկիրառման, ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշոման, ինչպես նաև տարածքային ամբողջականության հիման վրա:
«Մեր կարծիքով, դա փոխզիջումների բալանսավորված փաթեթ է: Դա այն չէ, ինչի մասին մենք երազել ենք: Դա մեզ համար լավագույն տարբերակը չէ: Բայց հաշվի առնելով, որ հարցը պետք է կարգավորվի փոխզիջումների հիման վրա, մենք համաձայնել ենք բանակցություններին: Սակայն Բաքուն առաջ քաշեց լրացուցիչ պահանջներ, և ստորագրումը տեղի չունեցավ: Ադրբեջանի իշխանության մոտ պատրանք կա, որ զիջումները պետք է լինեն միայն Հայաստանի ու Արցախի կողմից: Եվ միայն այդ պատճառով է, որ ստատուս քվոն չի փոփոխվում: Սակայն այստեղ անհրաժեշտ են փոխադարձ փոխզիջումներ: Ադրբեջանը դեռ հույս ունի, որ խնդիրը լուծվելու է ուժային տարբերակով: Ինչպես ցույց է տվել 1990-ականների սկզբի, 2016-ի պրակտիկան, դա անհնար է: Կլինեն նոր կորուստներ, զոհեր, սակայն միևնույն է, իրավիճակը չփոխվի: Միևնույն է, վաղ թե ուշ մենք պետք է գանք ինչ-որ լուծման: Ինչքան շուտ, այնքան լավ»,-ասել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան