Մահացել է «Արտույտների ագարակը» ֆիլմի ռեժիսոր Տավիանի եղբայրներից Վիտորիոն
Հռոմում 88 տարեկանում մահացել է իտալացի սցենարիստ, ռեժիսոր Վիտորիո Տավիանին, որն աշխատում էր եղբոր՝ Պաոլոյի հետ։ Այս մասին ANSA գործակալությանը հայտնել է ռեժիսորի դուստրը, գրում է ՏԱՍՍ-ը։
Տավիանին մահացել է երկարատև հիվանդությունից հետո։
Նշենք, որ Վիտորիո և Պաոլո Տավիանի եղբայրները հայ հանդիսատեսին հայտնի են Հայոց ցեղասպանության մասին 2007թ.-ին նկարահանված «Արտույտների ագարակը» ֆիլմով: «Արտույտների ագարակը» գրել է Անտոնիա Արսլանը, որը պատմում է 1915 թվականին, առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հայկական ընտանիքի ողբերգության մասին։ Գիրքը ստացել է 15 գրական մրցանակ, իսկ 2007 թվականին այն էկրանավորվել է Տավիանի եղբայրների կողմից։
Վիտորիո Տավիանի դեբյուտը որպես ռեժիսոր կայացել է 1962թ-ին, երբ էկրաններին բարձրացավ «Մարդը, որին պետք է ոչնչացնել» ֆիլմը (Un uomo da bruciare)։ Ֆիլմը կինոքննադատների մրցանակն է ստացել Վենետիկի փառատոնում։
Տավիանի եղբայրները բազմաթիվ ֆիլմեր են նկարահանել, որոնք ևս հեղինակավոր միջազգային կինոփառատոններում արժանացել են մրցանակների։