Ցուցարարները հեռանում են Բաղրամյան պողոտայից (լուսանկարներ)
Panorama.am-ի թղթակիցը Բաղրամյան պողոտայից հաղորդում է, որ ցուցարարներն աստիճանաբար հեռանում են հավաքի վայրից, որտեղ մոտ մեկ ժամ առաջ բախումներ եղան ոստիկանների և ցուցարարների միջև:
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ բողոքի ակցիայի ղեկավար Նիկոլ Փաշինյանը փորձեց ճեղքել ոստիկանների պատը, որից հետո բախում եղավ ցուցարարների և ոստիկանների միջև: Ըստ տարբեր տեղեկությունների, մի շարք ոստիկաններ և ցուցարարներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել:
Ինքը՝ Փաշինյանը, փշալարի պատնեշը բացելու փորձի ընթացքում վնասել է ձեռքերը և բուժօգնություն է ստացել Նաիրի բժշկական կենտրոնում:
Հարակից հրապարակումներ`
- Ցուցարարներն այս պահին (լրացված է ըստ ժամանակագրության)
- «Նաիրի» հիվանդանոց հոսպիտալացված երեք ոստիկաններից մեկին այս պահին վիրահատում են
- «Նաիրի»-ում մշակում են Նիկոլ Փաշինյանի վերքերը
- Հայտարարություն. Ոստիկանությունը կցրի հավաքը՝ կիրառելով ուժ և հատուկ միջոցներ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին