Բաղրամյան պողոտայից բուժհաստատություն է դիմել 46 քաղաքացի. ԱՆ
ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ ժամը 16։30 դրությամբ Երևանի բուժհաստատություններ բուժօգնության համար դիմել է 46 քաղաքացի, որից 6-ը ոստիկաններ են։ Հիվանդների մի մասը, ստանալով ամբուլատոր բժշկական օգնություն, դուրս է գրվել բուժհաստատությունից:
Ըստ նախարարության հաղորդագրության՝ քաղաքացիական անձանց մոտ հիմնականում առկա են ստորին վերջույթների մակերեսային վնասվածքներ, որոնց համար ցուցաբերվում է անհրաժեշտ առաջնային բուժօգնություն։
Ոստիկանների վնասվածքները բութ և կտրող գործիքներով հասցված վնասվածքներ են։ Ոստիկաններից մեկը ներկայումս վիրահատվում է երակի կտրվածքի պատճառով։
Նախարարությունը հայտնում է, որ առողջապահական համակարգը գործում է ուժեղացված ծառայության պայմաններում և տիրապետում է անհրաժեշտ բոլոր միջոցներին՝ ժամանակին և որակյալ բուժօգնություն ցուցաբերելու նպատակով։
Հարակից հրապարակումներ`
- «Նաիրի» հիվանդանոց հոսպիտալացված երեք ոստիկաններից մեկին այս պահին վիրահատում են
- «Նաիրի»-ում մշակում են Նիկոլ Փաշինյանի վերքերը
- Նիկոլ Փաշինյանը «Նաիրի» բժշկական կենտրոնում է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին