Փաշինյանը պառկել է ավտոբուսի դիմաց
Այսօր առավոտյան Բաղրամյան-Սարյան խաչմերուկում ԱԺ պատգամավոր, բողոքի հավաքը գլխավորող Նիկոլ Փաշինյանը պառկեց ավտոբուսի դիմաց:
«Պարոն Փաշինյան, ծառայությունից ուշանում ենք, դասից ուշանում ենք, մեր ապագայի մասին եք մտածում, ըտենց բան մի արեք»,-ասացին ավտոբուսի ու մյուս մեքենայի վարորդներն ու ուղևորները:
«Եղբայր, ոտքով գնացեք, մի գնացեք: Ներողամիտ գտնվեք: Պարոն փոխգնդապետ, բոլորիցդ ներողություն եմ խնդրում, սա քաղաքական ակցիա է»,-ասաց Փաշինյանը:
Նշենք, որ Արմավիրի մարզը, Մալաթիա-Սեբաստիա, Աջափնյակ համայնքները Կենտրոնին կապող Հաղթանակ կամուրջն այս պահին բաց է:
Փակ են Երևանի կենտրոնի մի քանի փողոցներ, այդ թվում Աբովյան-Կորյուն խաչմերուկը:
«Այլոց իրավունքներն եք սահմանափակում»,-ասացին ոստիկանության աշխատակիցները՝ առաջարկելով բացել փողոցը:
Ի պատասխան ակցիայի մասնակիցն ասաց, որ իրենց իրավունքն են իրացնում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան