Նպատակը չի արդարացնում միջոցները. Արմեն Ռուստամյան
«Ընդդիմությունը պետք է աշխատի գործել օրենքի շրջանակներում, եթե դուրս է գալիս օրենքից, միշտ իշխանություններին հնարավորություն է տալիս արձագանքել այն զինանոցով, որտեղ ընդդիմությունը թույլ է։ Իշխանությունները կարձագանքեն ըստ անհրաժեշտության»,- այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։
Նա կոչ արեց, որ ոստիկանությունն էլ զուսպ գտնվի։
«Իրենք համարում են, որ իրենց նպատակն այնքան արդար է, որ բոլոր միջոցներն օրինական են։ Նպատակը արդարացնում է միջոցները տխրահռչակ սկզբունքն է գործել, որի պատճառով, ի դեպ, մարդկությունը միշտ տուժել է։ Նպատակը չի արդարացնում միջոցները»,- ասաց պատգամավորը։
Պատասխանելով հարցին՝ թե ԱԺ հատուկ նիստը հնարավոր է տեղափոխվի, ՀՅԴ խմբակցության ղեկավարն ասաց. «Չեմ կարծում, որ տեղի փոփոխություն կատարվի։ Ի՞նչ է նշանակում` ԱԺ հատուկ նիստի անցկացման տեղը փոխել, անիմաստ գործողություններով մենք չենք պատրաստվում զբաղվել։ Ի՞նչ տարբերություն, այս վայրը, թե այն վայրը շրջափակեն։ Կարծում եմ՝ ԱԺ-ն իր տեղում է, դա այն վայրն է, որտեղ պիտի նիստերը գումարվեն, ոչինչ չի կարող խոչընդոտել։ Վաղվա նիստը բնականաբար տեղի է ունենալու»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան