Արցախում ժամանակակից ֆիզիկայի հիմնախնդիրների շուրջ միջազգային գիտաժողով է անցկացվելու
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 16-ին ընդունել է Արցախում ժամանակակից ֆիզիկայի հիմնախնդիրների շուրջ միջազգային գիտաժողովի նախաձեռնող խմբի անդամներին:
Քննարկվել են միջոցառման կազմակերպման հետ կապված մի շարք հարցեր:
Նախագահ Սահակյանը պահանջված է համարել այստեղ նման միջոցառումների անցկացումը՝ ընդգծելով բնական գիտությունների զարգացման կարեւորությունը մեր երկրի համար: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: