Չինաստանը քննադատել է Սիրիային հասցված հարվածը
ԱՄՆ, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի՝ Սիրիային հարված հասցնելը մարդու իրավունքների հիմնարար սկզբունքների խախտում է: Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ խոսնակ Խուա Չունյինը:
«Պեկինը հանդես է գալիս Սիրիայում ԱՄՆ-ի գործողությունների դեմ և կոչ է անում հակամարտության կողմերին՝ վերադառնալ հակասությունների լուծման երկխոսության և բանակցությունների ուղուն»,- ասվում է գերատեսչության կայքում:
ԱԳՆ-ն ենթադրում է, որ ռազմական միջամտությունը պետք է չլինի, քանի դեռ սիրիական կառավարական Դումա քաղաքում քիմիական զենքի կիրառման անհերքելի ապացույցներ չեն ստացվել:
Չինական ԶԼՄ-ները նաև մի շարք նյութեր են հրապարակել, որոնցում կասկածի տակ են դնում սիրիական այն օբյեկտներին հարվածելու նպատակահարմարությունը, որտեղ, ենթադրաբար, արտադրվում ու պահվում էր քիմիական զենքը:
Հարակից հրապարակումներ`
- ԵՄ արտգործնախարարները կոչ են արել Սիրիայի իրադարձությունների անկախ հետաքննություն անցկացնել
- Հաագայում Սիրիայի հարցով քննարկում է սկսվել
- Գերմանիայի նախագահը Ռուսաստանին և ԱՄՆ-ին կոչ է արել երկխոսել Սիրիայի հարցով
- Դումայում քիմիական հարձակումը բեմականացում է եղել. ՌԴ ԱԳՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան