Կարող է հետագայում որոշ նախարարներ փոխվեն. Ռուստամյան
«Առանձնապես լուրջ փոփոխություններ, չեմ կարծում, որ տեղի ունենան, նույն տրամաբանությունն է շարունակվում, քանի որ ունենք կոալիցիոն համաձայնագիր և դրան համահունչ ենք մենք գործում»,- այսօր ԱԺ-ում ճեպազրույցների ժամին ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ պատասխանելով հարցին, թե նախարարների հետ կապված փոփոխություններ սպասվու՞մ են։
Սակայն նա չբացառեց, որ հետագայում կառավարությունում փոփոխություններ կլինեն։
«Նոր կառավարությունում յուրաքանչյուր նախարարի դեպքում անհատական պատասխանատվության խնդիր է լինելու։ Կարող է հետագայում որոշ նախարարներ փոխվեն»,- հավելեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Սերժ Սարգսյանի թեկնածությունը պաշտոնապես առաջադրվեց վարչապետի պաշտոնում
- Վարչապետի ընտրության ԱԺ հատուկ նիստը կանցկացվի Երևանում՝ ժամը 12։00-ին. Վահրամ Բաղդասարյան
- Նպատակը չի արդարացնում միջոցները. Արմեն Ռուստամյան
- ՀՀԿ խորհուրդը որոշել է. ԱԺ ՀՀԿ խմբակցությունը պաշտոնապես կառաջադրի Սերժ Սարգսյանի թեկնածությունը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները