Հասարակություն 11:43 16/04/2018 Հայաստան

Տվյալների հավաքագրումից պաշտպանվելու «Կասպերսկի Լաբորատորիա»-ի խորհուրդները

«Կասպերսկի Լաբորատորիա»-ի փորձագետներն ուսումնասիրել են մի շարք դեպքեր և տեխնոլոգիաներ, երբ սոցիալական ցանցերի օգտատերերի տվյալներն օգտագործվում են նրանց քաղաքական և սպառողական նախասիրությունների, վարկունակության, աշխատանքի տեղավորվելու հնարավորության և նրանց հնարավոր սոցիալական վարքի այլ ասպեկտների մասին տեղեկատվություն ստանալու համար։ Հաստատապես, այդ տեխնոլոգիաները կարող են կիրառվել կամ կիրառվում են նաև Հայաստանում, որի հազարավոր բնակիչներ ակտիվորեն օգտվում են սոցիալական ցանցերից։

«Կասպերսկի Լաբորատորիա»-ի Հայաստանի ներկայացուցչությունից հայտնում են.

«Սոցիալական ցանցերի օգտատերերի կողմից գեներացվող տվյալների հսկայական քանակը վաղուց ցանկալի ավար է դարձել մարքեթինգային գործակալությունների, սոցիոլոգիական ծառայությունների և տվյալների վաճառքով զբաղվող ընկերությունների համար։ Բրիտանական Cambridge Analytica ընկերությանն առնչվող վերջերս տեղի ունեցած աղմկահարույց դեպքը, որն, ըստ ԶԼՄ-ների հաղորդումների, ստացել է Facebook-ի 50 միլիոն օգտատերերի տվյալները և դրանք օգտագործել  ԱՄՆ-ում նախընտրական արշավի ընթացքում, ավելորդ անգամ ցույց է տալիս, թե որքան արժեքավոր է այդ ռեսուրսը։

Սակայն, ինչպես Cambridge Analytica-ի, այնպես էլ շատ այլ դեպքերում, տվյալներն օգտագործվել են օգտատերերին թիրախավորված գովազդ (լինի դա առևտրային կամ քաղաքական) ցուցադրելու նպատակով։ Իսկ ահա այն մասին, որ գործողությունները սոցիալական ցանցերում  կարող են ազդել խանութում նոր դյուրակիր համակարգչի համար վարկի տրամադրման վրա, օգտատերերը հազիվ թե մտածեն։ Իսկ վարկատուները և նրանց վարկառուների մասին տեղեկատվություն տրամադրող կազմակերպություններն արդեն մտածում են։ Օրինակ, Ռուսաստանի Վարկային պատմությունների ազգային բյուրոն (ՎՊԱԲ) Mail.ru Group-ի հետ հայտարարել է սոցիալական ցանցերի հաշվեգրերի միջոցով հնարավոր վարկառուների ստուգման ծառայության ստեղծման մասին։ Այժմ բանկերը կկարողանան հասանելիություն ստանալ «Одноклассники»-ում, «ВКонтакте»-ում և «Мой Мир»-ում հաշվեգրեր ունեցող միլիոնավոր մարդկանց մասին տեղեկատվությանը։

Վարկունակության գնահատման լուրջ խնդիրներից մեկն այն է, որ շատ մարդիկ չունեն վարկային պատմություն։ Ինչպես իմանալ՝ արդյոք օգտատերը ժամանակին կվճարի՞ վարկը, եթե նա ոչ մի վարկ չի վերցրել։ Օգնության են գալիս գնահատման ոչ ավանդական մեթոդները։ Օրինակ, Ֆիլիպինների Lenddo ստարտափը, ի թիվս այլոց, առաջարկում է հնարավոր վարկառուներին գնահատել ըստ նրա, թե ինչպես են նրանք լիցքավորում հեռախոսի մարտկոցը։ Ձեր սմարթֆոնը լիցքաթափվում է մինչև զրո։ Հնարավոր է, որ դուք անպարտաճանաչ մարդ եք, որը նաև կձգձգի ամենամսյա վճարումները։ Եվս մեկ ընկերություն՝ Branch-ն Աֆրիկայում հնարավոր վարկառուներին գնահատում է ըստ նրա, թե նրանք պահպանում են արդյոք ուղղագրությունը SMS-հաղորդագրություններում։ Վարկ եք ցանկանում՝ հիշեք ուղղագրության կանոնները։

Այդ մեթոդները կարող են քմծիծաղ և տարակուսանք առաջացնել, սակայն սոցիալական ցանցերից վերցված տվյալները շատ ավելի հարուստ են և պերճախոս։ «Սբերբանկ»-ն անցյալ տարվա վերջում հայտարարեց, որ վարկառուներին գնահատելու է ըստ սոցիալական ցանցերում հավանությունների և գրառումների. հաղորդվում էր, որ գողալեզու երգերի և բանտային մշակույթի սիրահարները կդժվարանան վարկ ստանալիս։ Double Data ընկերությունը՝ ոչ ավանդական սքորինգի ռուսական շուկայի առաջին խաղացողներից մեկը նույնպես օգտագործում էր սոցիալական ցանցերը և խելացի ալգորիթմները վարկառուների գնահատման համար, մինչև որ Mail.ru Group դատարանի միջոցով չհասավ իր սոցիալական ցանցերից բաց տվյալների օգտագործման արգելքին։ Դե, իսկ, օրինակ, Facebook-ն առանց ավելորդ աղմուկի գրանցել է ըստ օգտատիրոջ ընկերների վարկային պատմության նրա վարկային բարեհուսության հաշվարկի արտոնագիր։

Double Data-ի նման ընկերություններն աշխատում են սոցիալական ցանցերի բաց տվյալների հիման վրա. բավական է փակել էջը բոլորի համար, բացի ընկերներից, և ձեր գրառումներն անհասանելի կդառնան նրանց համար։ Սակայն վարկային գործակալության և օգտատիրոջ ամբողջ ակտիվությունը տեսնող սոցիալական ցանցի գործընկերության դեպքում դա կարող է չօգնել, թեև ՎՊԱԲ-ը հայտարարում է, թե վերլուծելու է միայն այն տվյալները, որոնք բաց հասանելի են։

Առցանց կյանքը վաղուց միաձուլվել է իրականի հետ, և սոցիալական ցանցերում օգտատերերի գործողությունները իրականության վրա ազդում են ամենատարբեր ասպեկտներով։ Օրինակ, Fama.io ընկերությունը գործատուներին առաջարկում է սոցիալական ցանցերում թեկնածուների ստուգման ծառայություններ։ Ստուգման արդյունքում (իհարկե, խելացի ալգորիթմների օգնությամբ) ընկերությունը կհայտնի, թե կհարմարվի արդյոք օգտատերը կորպորատիվ մշակույթին, կլինի արդյոք ակտիվ և ջանասեր աշխատակից և արժե արդյոք նրանից սպասել շովինիստական արտահայտություններ և սեքսուալ ոտնձգություններ։

Կամ էլ, ասենք, մի ռուսական ընկերություն մի քանի տարի առաջ տեղադրում էր հետազոտություններ, որտեղ պատկերների ճանաչման համակարգի օգնությամբ համադրում էր սոցիալական ցանցերի լուսանկարները ոչ ավանդական ծանոթությունների և ինտիմ ծառայությունների կայքերի լուսանկարների հետ, որպեսզի կազմի բուհերի վարկանիշն ըստ այդտեղ սովորող միասեռականների և մարմնավաճառների։ Մեղմ ասած, վախեցնող է այն միտքը, որ «ВКонтакте»-ի օգտատիրոջ էջը տվյալների ինչ-որ բազայում է հայտնվում «սեքս-ինդուստրիայի աշխատող» նշումով՝ ալգորիթմի սխալի պատճառով, որի հայտարարված էֆեկտիվությունը ոչ ոք չի ստուգել։

ՎՊԱԲ-ի պարագայում ո՛չ ալգորիթմների աշխատանքի սկզբունքը, ո՛չ այն տվյալները, որոնց վրա դրանք հենվում են, չեն բացահայտվում։ Եվ դա նրանց համար, ովքեր թանկ իրը գնելու այլ տարբերակ չունեն, քան վարկն է, նշանակում է մշտական լարվածություն սոցիալական ցանցերում գործողությունների պատճառով»։

Կիբեռանվտանգության փորձագետ, Հայաստանում և Վրաստանում «Կասպերսկի Լաբորատորիա»-ի տարածքային ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը առաջարկում է
սոցիալական ցանցերում տվյալների հավաքագրումից պաշտպանվելու մի քանի խորհուրդ.

• Սահմանափակեք ձեր էջին երրորդ անձանց հասանելիությունը։ «Կասպերսկի Լաբորատորիա»-ն ունի գրառումներ այն մասին, թե ինչպես ճիշտ կարգավորել գաղտնիությունը և անվտանգությունը «Вконтакте»-ի и «Одноклассники»-ի դեպքում։ Անպայման կարդացեք դրանք։
• Հետևեք, թե ում հետ եք ընկերանում։ Եթե դուք ընկերանալու հարցումներ եք ընդունում անծանոթ մարդկանցից, ապա պատրաստ եղեք նրան, որ ձեր գրառումներն ամեն դեպքում կտեսնի գործատուն կամ վարկատուն, եթե նույնիսկ ձեր էջը փակ է։
• Օգտագործեք ձեր վեբ-այցելությունների պատմությանը տվյալներ հավաքագրողների հասանելիությունը սահմանափակող մեխանիզմներ։ Դրա համար կարող է օգտակար լինել, օրինակ, Kaspersky Internet Security-ի «Պաշտպանություն տվյալների հավաքագրումից» բաղադրիչը։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:33
ԱԺ-ում հանդիպել են անհետ կորած զինծառայողների հարազատներն ու Անդրանիկ Քոչարյանը
Ազգային ժողովում ավարտվել է պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի և անհետ կորած զինծառայողների...
Աղբյուր` Panorama.am
15:14
Վենետիկում, Տոկիոյում, Ստրասբուրգում և Լիոնում Նոր տարվա գիշերն արգելվել է ալկոհոլի օգտագործումն ու հրավառությունը
Ամանորի գիշերը Վենետիկը, Տոկիոն, Ստրասբուրգը և Լիոնը կարգելեն ալկոհոլը: Մի շարք քաղաքներում արգելված են նաև մարդկանց մեծ կուտակումները,...
Աղբյուր` Panorama.am
14:49
ՌԴ-ում կարգելվի ռուսերեն չիմացող միգրանտ երեխաներին դպրոց ընդունել
Պուտինը ստորագրել է միգրանտ երեխաներին դպրոցներ ընդունելու կարգի մասին օրենքը
Աղբյուր` Panorama.am
14:30
Աշխարհի արագ շախմատի առաջնություն. Հայ շախմատիստների արդյունքները
Ավարտվել է աշխարհի արագ շախմատի առաջնության 2-րդ խաղային օրը: Հայ շախմատիստների արդյունքները 9 խաղափուլից հետո՝ Շանթ Սարգսյան՝ 5.5...
Աղբյուր` Panorama.am
14:21
Սննդամթերքը սեղանին պահել 2 ժամից ոչ ավելի. Խորհուրդներ՝ տոներից առաջ
Գնումներ, սննդամթերքի պահպանում, ուտեստների պատրաստում. գործեր, որ պահանջում են ուշադրություն և հիգիենայի կանոնների պատշաճ կիրառում, քանի որ...
Աղբյուր` Panorama.am
14:10
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի
Երևանում դեկտեմբերի 28-ի ցերեկը, 29-ի գիշերը սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում՝ ձյան, ցածրադիր գոտում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։...
Աղբյուր` Panorama.am
14:08
Դեկտեմբերի 31-ին, հունվարի 1-ին և 2-ին պատմամշակութային արգելոց-թանգարաններ կաշխատեն ժամը 10։00- 20։00
2024 թվականի դեկտեմբերի 31-ի, 2025 թվականի հունվարի 1-ի և 2-ի տոնական ոչ աշխատանքային օրերին «Գառնի» պատմամշակութային...
Աղբյուր` Panorama.am
13:57
Ծաղկաձորում օրենքի խախտմամբ օտարված՝ շուրջ 645 միլիոն դրամ արժողությամբ հողամասերը վերադարձվեցին պետությանը. Դատախազություն
Դեկտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Ծաղկաձոր քաղաքի Մ. Մկրտչյան փողոցի...
Աղբյուր` Panorama.am
13:49
Ուղևորներով ձնագնացներն արգելափակվել են ձյան մեջ
Դեկտեմբերի 28-ին, ժամը 05։12-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Ամբերդ...
Աղբյուր` Panorama.am
13:36
2025-ը կդիմավորենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան
«Դեկտեմբերի 31-ին մենք կլինենք Եռաբլուրում։ 2025-ը կդիմավորենք մեր նահատակ հերոսների հետ»,-այսօրվա ուղերձում հայտնել է Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
13:16
Փարաքար խոշորացված համայնքում տեղի կունենա փրայմըրիզ. Փաշինյան
Հունվարի 11-13-ը Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքում տեղի կունենա համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարի նախնական ընտրություն՝...
Աղբյուր` Panorama.am
13:15
Ամուլսարի ծրագրի ֆինանսական ռիսկերը պետությունն ուզում է դնել ՀՀ քաղաքացիների «վզին»․ Գալստյան
«Ամուլսարի ծրագիրը նախատեսում էին իրականացնել 2005թ․-ից: Այս 20 տարվա ընթացքում տարբեր տեսակի թղթեր են ստորագրվել, ինչպես նաև բազմաթիվ...
Աղբյուր` Panorama.am
13:04
Հայաստանում նկատվում է սուր շնչառական վարակներով և թոքաբորբով հոսպիտալացումների, շտապ օգնության կանչերի աճ
Հայաստանի Հանրապետությունում նկատվում է սուր շնչառական վարակների, մասնավորապես ՍՇՎ-ով և թոքաբորբով հոսպիտալացումների, շտապ օգնության կանչերի...
Աղբյուր` Panorama.am
12:53
Բելառուսում Հայաստանի դեսպանը չի վերադառնա Մինսկ. Սպուտնիկ Արմենիա
Բելառուսում Հայաստանի դեսպան Ռազմիկ Խումարյանը, Sputnik Արմենիայի տեղեկություններով, Հայաստան հետ կանչվելուց հետո Մինսկ չի վերադառնա։...
Աղբյուր` Panorama.am
12:35
Շրջված ավտոբուսում 25 ուղևոր է եղել
Սիսիան-Լծեն ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում կողաշրջված իրանական համարանիշներով «Scania» մակնիշի ատոբուսում 25 ուղևոր է եղել։...
Աղբյուր` Panorama.am
12:27
Մագնուս Կառլսենը ջինսե տաբատը չփոխելու համար որակազրկվել է
Աշխարհի նախկին չեմպիոն նորվեգացի Մագնուս Կառլսենը հայտարարել է, որ իր համար սկզբունքային է աշխարհի առաջնության ժամանակ ջինսե տաբատը չփոխելը...
Աղբյուր` Panorama.am
11:47
Հայաստանի շուրջ ահագնացող սպառնալիքներին Հայաստանի իշխանությունը դիմակայելու որևէ ռեսուրս չի կուտակում. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն ահազանգում է. «Հայաստանի շուրջ ահագնացող սպառնալիքներին...
Աղբյուր` Panorama.am
11:40
ՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունն անցել են ուժեղացված ծառայության
Հաշվի առնելով եղանակային պայմաններն ու տեղումները՝ ՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունը հանրապետության ճանապարհներին անցել են ուժեղացված...
Աղբյուր` Panorama.am
11:27
Հովք գյուղի դպրոցում ուսուցիչների թափուր տեղերի մրցույթին ոչ ոք չի մասնակցել. Ոսկան Սարգսյան
Տավուշի մարզպետարանը հայատարություն է տարածել Դիլիջան համայնքի Հովք գյուղի «Հովքի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի դասվարի (19 դասաժամ),...
Աղբյուր` Panorama.am
11:17
Լարսը փակ է
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
11:09
Թրենդային մատնահարդարումները՝ 2025-ին. Ներկայացնում է Դիաննա Շատվերյանը
Դիզայներ Դիանա Շատվերյանը ներկայացրել է, թե եղունգների ինչպիսի հարդարումն է նորաձև եկող տարում։ Ըստ մասնագետի, պետք է մոռանալ տոնածառի, ձնե...
Աղբյուր` Panorama.am
10:43
Աշխատաժամանակի կրճատման հետևանքները. Ահազանգում է ՀԱԳՄ–ը
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում մտահոգությամբ են ընդունել  «ՀՀ աշխատանքային օրենսգրքում  փոփոխություններ...
Աղբյուր` Panorama.am
10:25
Եղոյանը փաստացի պնդում է, որ Փաշինյանը ստախոս է. Սուրենյանց
«Արման Եղոյանը՝ ԱԺ պատգամավոր, Փաշինյանի թիմակից, «Ազատության» եթերում ասել է, որ 2019-ին սեղանին եղել է կարգավորման պլան:...
Աղբյուր` Panorama.am
10:16
Սիսիան-Լծեն ավտոճանապարհին ավտոբուս է կողաշրջվել
Դեկտեմբերի 28-ին, ժամը 08:36-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Լծեն...
Աղբյուր` Panorama.am
10:13
Կարեն Գիլոյան. Միտք ունեմ հրաժարական տալու
Հրաժարականի դիմում դեռ չեմ ներկայացրել: Վերջնական որոշումը կկայացնեմ դեկտեմբերի 30-ին: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասել է...
Աղբյուր` Panorama.am
09:54
35 մեքենա մնացել է արգելափակման մեջ
Դեկտեմբերի 27-ին, ժամը 18։08-ից սկսած ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ձյան առատ...
Աղբյուր` Panorama.am
09:37
Կերչում մազութով բեռնված նավերի վթարից հետո 21 անկած դելֆին են գտել
Կերչի նեղուցում տանկերի վթարի հետևանքով մազութի արտահոսքը հանգեցրել է դելֆինների մահվան: Այս մասին գրում է «Ռիա Նովոստի»...
Աղբյուր` Panorama.am
09:05
Մերկասառույց, բուք, մառախուղ. Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

2025-ը կդիմավորենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան
13:39 28/12/2024

2025-ը կդիմավորենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}