«Նաիրի» հիվանդանոց հոսպիտալացված երեք ոստիկաններից մեկին այս պահին վիրահատում են
«Նաիրի» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Անատոլի Գնունին հայտնեց, որ իրենց մոտ բացի Նիկոլ Փաշինյանից, հիվանդանոց է տեղափոխվել նաև երեք ոստիկան:
Նրանք, ըստ Անատոլի Գնունու, ստացել են մանր բեկորային վնասվածքներ:
Նրա խոսքով՝ ոստիկաններից մեկն այս պահին գտնվում է վիրահատարանում: «Նրա վիճակն ավելի ծանր է, քան մնացած երկուսի: Ոստիկանը ստացել է վերջին աջ վերջույթի անոթի պատռվածք: Այս պահին նրան վիրահատում են»,- հայտնեց Անատոլի Գնունին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան