Ցուցարարները նստել են Խանջյան փողոցում
Այս պահին ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ցուցարարները նստել են Խանջյան փողոցում:
«Ձեր հաղթանակի ժամը եկել է»,-հայտարարեց Փաշինյանը:
Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ Երևանում իրավիճակը վերահսկելի է, «ոստիկանները մեր եղբայրներն են»:
Նա բոլոր ընդդիմադիր քաղաքական գործիչներին կոչ արեց անել իրենց քայլը: Չմեկնաբանեց «Ելք» դաշինքի մաս կազմող «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն» կուսակցությունների ղեկավարներ Էդմոն Մարուքյանի ու Արամ Սարգսյանի՝ հրապարակ չգալը:
Փաշինյանը նշեց, որ ինքը հանձնարարել է գտնել Հերացի-Կորյուն խաչմերուկում տեղի ունեցած բախման հետևանքով տուժածին, ցուցաբերել օգնություն, հարկ եղած դեպքում, նաև ֆինանսական օգնություն: Նրա խոսքով, իրենք հայաստանցիների ու սփյուռքահայերի ֆինանսական փոխանցումներ են ստանում:
«Այս պահին մեր խնդիրն է, խաղաղ, առանց բռնության քաղաքացու հաղթանակն ապահովելը,-ասաց նա:
Ինչ վերաբերում է իր հնարավոր ձերբակալմանը, ապա Փաշինյանն ասաց. «Ինձ կարող են ձերբակալել այն ժամանակ, երբ ՀՀ քաղաքացին չի ցանկանում հաղթել, իսկ մենք տեսնում ենք, որ ՀՀ քաղաքացին ցանկանում է հաղթել: Մենք առաջ ենք գնալու, եթե նույնիսկ մեզ ռետինե մահակներով խփեն, մենք բռնություն չենք գործադրելու, որևէ մեկին չենք սպառնալու, վիրավորելու: Սա քաղաքակիրթ պայքար է, որից ոչ մեկ չպետք է տուժի»:
Հարակից հրապարակումներ`
- Ոստիկանություն. Նման գործողությունները կարող են ծնել հանցագործություններ
- Լարված իրավիճակ էր Բժշկական համալսարանի հարևանությամբ
- Փաշինյանը պառկել է ավտոբուսի դիմաց
- Ոստիկանություն. Հավաքի կազմակերպիչը իր անգործությամբ ուղղակի վտանգել էր երիտասարդների կյանքն ու առողջությունը
- Դատախազությունը ոստիկանությանը հանձնարարել է նյութեր նախապատրաստել ԵՊՀ-ում և Հանրային ռադիոյում այսօրվա դեպքերի փաստով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան