Հաագայում Սիրիայի հարցով քննարկում է սկսվել
Հաագայում մեկնարկել է Քիմիական զենքի արգելման կազմակերպության գործադիր խորհրդի՝ թվով 58-րդ նիստը: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ-Նովոստին: Խորհրդի նիստի մասնակիցները քննարկելու են Սիրիայի Արաբական Հանրապետությունում քիմիական զենքի՝ ենթադրյալ կիրառումը:
Ավելի վաղ Կազմակերպությանը կից ռուսական պատվիրակության ներկայացուցիչը հայտնել էր, որ դեռևս օրակարգում որևէ փոփոխություն չկա, նախատեսվում է, որ նիստը կձգվի մինչ երեկո, իսկ երեկոյան Նիդերլանդներում ՌԴ դեսպանատանն, ամենայն հավանականությամբ, մամուլի ասուլիս կկազմակերպվի: Լրագրողներին թույլ չեն տալիս մուտք գործել Կազմակերպության շտաբ-բնակարանի շենք, հանդիպումն անցկացվում է մամուլի համար փակ ռեժիմով:
Հարակից հրապարակումներ`
- Գերմանիայի նախագահը Ռուսաստանին և ԱՄՆ-ին կոչ է արել երկխոսել Սիրիայի հարցով
- Ասադը հայտնել է Սիրիայի տնտեսության վերականգնման ժամկետները
- «Առաքելությունն իրականացված է»․ Դոնալդ Թրամփը գոհ է Սիրիայի հրթիռակոծության արդյունքից
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին