
Լարված իրավիճակ էր Բժշկական համալսարանի հարևանությամբ
Քիչ առաջ լարված իրավիճակ ստեղծվեց Բժշկական համալսարանի հարևանությամբ՝ Հերացի-Կորյուն խաչմերուկում: «Մերսեդես» մակնիշի ջիպը ճեղքեց երիտասարդ ցուցարարների պատն ու մեծ արագությամբ սլացավ առաջ:
Մեքենայից իջածների ու ցուցարար երիտասարդների միջև ծեծկռտուք սկսեց, հայհոյանքեր տեղացին միմյանց հասցեին: Իրավիճակը հանդարտեցրին տեղում ծառայություն իրականացնող ոստիկանները:
Դրանից հետո ցուցարարները նստեցին փողոցում:
Լարված իրավիճակ է նաև Բաղրամյան-Օրբելի խաչմերուկում: Ոստիկանական մեքենայով փորձեցին տանել բողոքի մասնակիցներին, սակայն չհաջողվեց:
Բաղրամյան-Օրբելի խաչմերուկ