Հրդեհային անվտանգության կանոնների խախտման համար 40 կենտրոնների աշխատանքը դադարեցվել է ՌԴ-ում
Ռուսաստանի 40 առևտրաժամանցային կենտրոնների աշխատանքը դադարեցվել է՝ դրանցում հայտնաբերված Հրդեհային անվտանգության պահանջների խախտումների պատճառով: Այս մասին տեղեկացնում է Vesti.ru-ն:
Օբյեկտների շահագործումը դադարեցնելու հարցով դատարաններին 111 նյութ է ուղարկվել: Դադարեցվել է 40 շինությունների, մանկական խաղային գոտիների և կինոդահլիճների աշխատանքը:
Վարչական պատասխանատվության են ենթարկվել 1,8 հազար պաշտոնյաներ և 363 իրավաբանական անձ: Հրդեհային անվտանգության արտածրագրային ստուգումները սկսվել են Կեմերովոյում տեղի ունեցած ողբերգությունից հետո:
Հարակից հրապարակումներ`
- Կեմերովոյի հրդեհից հետո 15 առևտրի կենտրոն է փակվել
- Կեմերովոյում հրդեհված առևտրի կենտրոնն ինքնակամ կառույց է
- Կեմերովոյի հրդեհից տուժածների թիվը հասել է 79-ի
- «Կեմերովո, մենք քեզ հետ ենք». Ծաղիկներ ՌԴ դեսպանատան առաջ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները