«Նաիրի»-ում մշակում են Նիկոլ Փաշինյանի վերքերը
ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի վիճակը նորմալ է, այս պահին «Նաիրի» բժշկական կենտրոնում մշակում են նրա վերքերը, Panorama.am-ի թղթակցին հայտնեց «Նաիրի» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Անատոլի Գնունին:
«Նիկոլ Փաշինյանը ստացել է աջ դաստակի վնասվածք, ձեռքին կան քերծվածքներ, այս պահին վիրակապարանում մշակում են նրա վերքերը, կար են դնում»,- նշեց Անատոլի Գնունին:
Հիշեցնենք, որ «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Բաղրամյան պողոտայում ստացված վնասվածքներից հետո տեղափոխվել էր «Նաիրի» բժշկական կենտրոն: Այլ քաղաքացիներ ևս տեղափոխվել են հիվանդանոց:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին