Ելքը թե դահլիճում է, թե դրսում. Արամ Սարգսյան
«Ելք» խմբակցության անդամ Արամ Սարգսյանն ապրիլի 17-ին խորհրդարանի հատուկ նիստի ժամանակ խոսեց եղբոր՝ ՀՀ առաջին պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի «21-րդ դարը մերն է լինելու» ուղերձի և զարգացող Հայաստան ունենալու կոչի մասին։ Նա ընդգծեց՝ ՀՀԿ-ականները նշում են, որ իրենք ևս հավատարիմ են այդ կոչերին։
Սարգսյանը հռետորական հարց ուղղեց՝ արդյո՞ք այն Հայաստանը, ինչ այսօր կա, Վազգեն Սարգսյանի պատկերացրած Հայաստանն է։ Նա հիշեցրեց՝ Վազգեն Սարգսյանը 1999 թ. դիմեց 1 տարի առաջ իր քաղաքական հակառակորդ Կարեն Դեմիրճյանին, խնդրեց 2 ամսով իր հետ դաշինք կնքել, որ կարողանա ԱԺ ընտրություններում ժողովրդի վստահությունն ու քվեն ստանալ։
«Ի՞նչ է անում հանրապետականը՝ ասում է՝ ասեք՝ չէ, չենք տվել 10 000-ը։ Ժամանակին ասում էիք՝ գաղջ մթնոլորտը ցրել է պետք, ցրեցի՞ք։ Ասում էիք՝ անվստահության պատերը քանդել է պետք, քանդվա՞ծ են։ Այդ պատերը հենց հիմա այս շենքի դիմաց դրված են, որևէ մեկը չի խոսում այդ մասին, կարծես Հայաստանն այս դահլիճն է, այս դահլիճից դուրս Հայաստան չկա»,- ասաց նա։
Սարգսյանը նշեց՝ Հայաստանը ելք ունի, ելքը միայն ԱԺ դահլիճում չէ, նաև դրսում է, սակայն ոչ միայն դրսում, այլև այդ դահլիճում, ու եթե իրենք դրանից հետևություն չեն անում, ոչ մի 21-րդ դար էլ «մերը չի լինելու»։ «Ելք»-ի պատգամավորը նշեց՝ ԱԺ դահլիճում բոլորը ՀՀ քաղաքացիներ են, յուրաքանչյուրն ունի քվե՝ գնված թե չգնված, բարեկամներ ու մտերիմներ, իսկ այն, ինչ տեղի է ունենում այսօր փողոցներում, իրենցից յուրաքանչյուրի մեղքն է։
«Մենք չենք կարող դա հաշվի չառնել, իսկապես մեր երկիրը ելք ունի։ Ելք կա, ելքը թե դահլիճում է, թե դրսում, միայն դահլիճում կամ միայն դրսում չէ։ Հետևություններ կանե՞նք սրանից՝ լավ, չե՞նք անի՝ նորից նույնն է կրկնվելու»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Զեյնալյանը Սերժ Սարգսյանին հարցրեց քաղաքական հայացքներով մարդկանց հնարավոր հետապնդումների, նրան հատկացված սեփական տան մասին
- Պետք է ունենանք այնքան գիտնական, որքան անհրաժեշտ է Հայաստանին. Սերժ Սարգսյանը՝ ՀՅԴ-ական պատգամավորին
- Սերժ Սարգսյան. Այսօրվա առևտրային ռեժիմները մեր տնտեսության համար, մեր երկրի համար շահեկան են
- Մենք պատրաստ ենք խաղաղ ճանապարհով լուծել խնդիրը. Սերժ Սարգսյանի պատասխանը պատգամավորի հարցին
- Մենք այլևս այն չենք, ինչ եղել ենք մինչև 2016 թ. ապրիլը. Սերժ Սարգսյան
- Մենք ձեզ հետ միասին մասնակիցն ենք նոր սկզբի. Սերժ Սարգսյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին