Գորգիսյան. Արաբկիրի բաժանմունքից բոլոր բերման ենթարկված քաղաքացիներին ժամը 18:00-ի դրությամբ ազատ են արձակել
«Քիչ առաջ դուրս եկա Արաբկիրի ոստիկանական բաժանմունքից, բոլոր բերման ենթարկված քաղաքացիներին ժամը 18:00-ի դրությամբ ազատ են արձակել։ Հիմա ուղևորվում եմ Նոր Նորքի ոստիկանական բաժանմունք»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը:
Panorama.am-ին ոստիկանությունից հայտնել են՝ Ժամը 14:00-ի դրությամբ, մայրաքաղաքի տարբեր հատվածներից Երևան քաղաքի վարչության տարբեր ստորաբաժանումներ բերման է ենթարկվել 80 հոգի:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ազատ են արձակվել նաև Վահան Կոստանյանը, Գոհարիկ Տիգրանյանը, Դավիթ Պետրոսյանը ու ևս 15 ուսանողներ:
Հարակից հրապարակումներ`
- Ոստիկանությունը բերման է ենթարկել 80 քաղաքացու
- ՓՊ. Բերման ենթարկված քաղաքացիներին իրավաբանական օգնություն տրամադրող փաստաբանների խումբ է ձևավորվում
- Կան ոստիկանություն բերվածներ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին