Թուրքիայի փոխվարչապետը արձագանքել է արտահերթ ընտրություններ անցկացնելու կոչին
Թուրքիայի փոխվարչապետ և կառավարության խոսնակ Բեքիր Բոզդաղը արձագանքել է երկրի «Ազգայնական շարժում կուսակցության» (ԱՇԿ-MHP) նախագահ Դևլեթ Բահչելիի՝ իշխանություններին ուղղված արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրություններ անցկացնելու կոչին։
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, վերջինս մասնավորապես ասել էր, որ կարիք չկա երկարացնել ընտրությունների կազմակերպման գործընթացը։
Միջանկյալ նշենք, որ Թուրքիայի նախագահական և խորհրդարանական ընտրությունները պետք է տեղի ունենան 2019թ.-ին։
Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք Բահչելիի կոչը անակնկալ էր իշխանությունների համար, Բոզդաղը ասել է.
«Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցությունը ավանդույթ ունի ժամանակին անցկացնել ընտրությունները և, բացառությամբ հուլիսի 22-ի ընտրություններից, բոլոր ընտրությունները ժամանակին են տեղի ունեցել։ Պարոն Բահչելիի հայտարարությունը մեր կուսակցության պաշտոնյաների կողմից կուսումնասիրվի և համապատասխան հայտարարությունը կարվի։ Մեր կուսակցության և երկրի նախագահը, վարչապետը սրա վերաբերյալ գնահատական կտան»:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին