«Ժամանակ». «Ծառուկյան» դաշինքը կքվեարկի ազատ ռեժիմով
«Ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ «Ծառուկյան» դաշինքն այսօր կայանալիք վարչապետի ընտրություններում կքվեարկի ազատ ռեժիմով: Դա է վկայում դաշինքի պատգամավորների հակասական հայտարարությունները. Նաիրա Զոհրաբյանը, Սերգեյ Բագրատյանը հայտարարում են, որ իրենք, որպես ընդդիմություն, պետք է դեմ քվեարկեն, իսկ Վարդան Բոստանջյանը, անդրադառնալով իր գործընկերների դիրքորոշմանը, ասում է. «Մենք, ելնելով հեղափոխական ճիչերից, ի՞նչ անենք, երկիրը կործանմա՞ն տանենք»։ «Ծառուկյան» դաշինքի նախագահ Գագիկ Ծառուկյանը քվեարկությանը չի մասնակցի, իսկ դաշինքի անդամների ձայները կկիսվեն»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները