
Հանրահավաք Հանրապետության հրապարակում
Հանրապետության հրապարակում մեկնարկել է «Իմ քայլը» հակաիշխանական նախաձեռնության հանրահավաքը։
«Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ այն ինչ-որ այս պահին կատարվում է հրապարակում, աննախադեպ է։
«Մենք շարունակում ենք հաստատել մեր իշխանությունը և թույլ չտալ նրանց իրականացնել իրենց ուզածը։ Մենք մտնում ենք այն շենքերը, որը ուզում ենք, ուզում ենք, փակում ենք, ուզում ենք բացում ենք։ Մենք ինչ ուզում, անում ենք»,- հայտարարեց նա։
Նախաձեռնության անդամներից Արմեն Գրիգորյանն էլ հայտարարեց . «Մեզ ինֆորմացիա է հասել, որ տարածքում կան մեքենաներ, որոնք հնարավոր է պրովոկացիա անեն։ Մենք միայն խաղաղ գործողություններ ենք իրականացնում։ Եթե ինչ-որ մեկը բռնության կոչեր է անում, մեզ հետ կապ չունի»։