Սերժ Սարգսյանն ընտրվեց ՀՀ վարչապետ
Ազգային ժողով հատուկ նիստում բաց քվեարկությամբ ՀՀ վարչապետ ընտրվեց Սերժ Սարգսյանը: Նրա օգտին կողմ քվեարկեց 77 պատգամավոր, դեմ` 18, ձեռնպահ՝ 0։ Ընտրվելու համար անհրաժեշտ էր 53 քվե: Քվեարկության արդյունքներն ընդունվեցին ծափահարություններով:
«Մեծարգո Սերժ Սարգսյան, մեծարգո վարչապետ շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության նոր կառավարության նոր համակարգի վարչապետ ընտրվելու կապակցությամբ»,-ասաց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:
Նրա խոսքից հետո էլի ծափահարություններ հնչեցին:
«ԱԺ մեծարգո նախագահ, պատգամավորներ, շնորհակալ եմ, շնորհակալ եմ Հայաստանի Հանրապետական կուսակցության ու ՀՅԴ իմ գործընկերներին վարչապետի պաշտոնում իմ թեկնածությունն առաջարդելու և պաշտպանելու համար, շնորհակալ եմ «Ծառուկյան» դաշինքի բոլոր գործընկերներին»,-ասաց Սերժ Սարգսյանը: