Սկրիպալներին թունավորել են հեղուկ նյութով
Ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի և իր դստեր՝ Յուլիայի թունավորման համար օգտագործված թունավոր նյութը Սոլսբերի է հասցվել հեղուկ վիճակում։ Այս մասին տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Ստացված որոշ տեղեկությունների համաձայն՝ թունավորման համար օգտագործվել է «Նովիչոկ» տեսակի թունավոր նյութի շատ փոքր չափաբաժին։ Մասնագետները տեղեկացնում են, որ առաջիկա օրերին Սոլսբերիի 9 վայրերում կանցկացվեն մաքրման աշխատանքներ՝ հատուկ դեղամիջոցների օգտագործմամբ։
Այդ վայրերի շարքում են շտապօգնության կենտրոնները, Սերգեյ Սկրիպալի տունը և քաղաքի կենտրոնում տեղակայված մի քանի հաստատություն, որտեղ եղել են Սկրիպալն ու իր դուստրը այդ օրը, երբ նրանց ինքնազգացողությունը վատացել է։
Հարակից հրապարակումներ`
- Վանի հայամետ նախկին քաղաքապետը դատապարտվել է 8 տարվա ազատազրկման
- Լոնդոնում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստ է հրավիրվել՝ Սկրիպալների հարցով
- ՌԴ ԱԳՆ-ն չի կարողանում կապ հաստատել Սկրիպալների հետ
- Ռուս նախկին գործակալի դուստր Յուլիա Սկրիպալը դուրս է գրվել հիվանդանոցից
- Մեծ Բրիտանիայի դեսպանատունը նշել է Յուլիա Սկրիպալի քրոջը վիզա չտալու պատճառները
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա