Հավաքի մասնակիցները հասել են Ֆրանսիայի հրապարակ (թարմացվում է)
11:27
«Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց, որ ժամը 12-ին հատուկ հայտարարությամբ են հանդես գալու: Նա հայտնեց, որ լավ նորություններ ունի, Գյումրիում հազարավոր մարդիկ հրապարակում ցույց են անում, իսկ Կապանում, Իջևանում, Չարենցավանում ուսանողները դասադուլ են անում:
«Հիմա մի քիչ հանգստանանք, երկու նյուանս կա՝ ճշտենք ու հատուկ հայտարարություն կանենք»,- ասաց Փաշինյանը:
11։22
Այս պահին Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ակցիայի մասնակիցները Մաշտոցի պողոտայով քայլում են դեպի Ֆրանսիայի հրապարակ։ Ցուցարարները վանկարկում են՝ «միացե՛ք, միացե՛ք»:
10:54
Հալաբյան-Արզումանյան փողոցը շարունակում է փակ մնալ: Այստեղ է նաև ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը:
Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում էլ՝ ի նշան բողոքի պառկել է քաղաքական ակտիվիստ Վարդգես Գասպարին: «Իմ պայքարի եղանակը միշտ եղել է խաղաղ, ոստիկաններն իմ ճանապարհը փակել են, տուն չեմ կարողանում գնալ: Երեկ էլ նույն խնդիրը կար, ոստիկանները ճանապարհը փակել էին, ասացին, որ չեն կարող բացել, ես էլ պառկեցի գետնին մինչև այն բացեցին: Ի դեպ ավելի բարեկիրթ էին ոստիկանները, քան երբևէ և ես գնացի տուն: Եթե հիմա էլ ճանապարհը բացեն, ես նախ տուն կգնամ, իսկ հետո կմասնակցեմ այս շարժմանը հենց իմ տան մոտից, որը գտնվում է Դեմիրճյան փողոցում: Փորձելու եմ իրականացնել այն ծրագիրը, որը հրապարակել է Նիկոլ Փաշինյանը»,- հայտնեց Վարդգես Գասպարին:
10:44
Ցուցարարներն այս պահին փակել են Հալաբյան-Արզումանյան խաչմերուկը, վարորորդները հորդորում են բացել ճանապարհը: Դրանից հետո ցուցարարները նստեցին գետնին՝ փակելով նաև դեպի Մարգարյան տանող հատվածը: Այնուհետև ցուցարարները ձեռքերը վերև պարզեցին՝ ցույց տալով, որ հավաքը խաղաղ բնույթ է կրում:
10։26
Երևանի կենտրոնական մի քանի փողոցներ՝ Թումանյան, Սայաթ-Նովա-Աբովյան, Խանջյան, Պռոշյան, Դեմիրճյան, Բաղրամյան, այս պահին էլ շարունակում են փակ մնալ:
Ցուցարարները փորձում են փակել Հալաբյան-Արզումանյան խաչմերուկը, երթևեկությունը կաթվածահար է եղել: Այդտեղ է «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը, որը ոստիկաններին հորդորեց՝ քաղաքացիներին թույլ տալ կանաչ լույսի տակով անցնեն:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան