Սերժ Սարգսյան. Կառավարություն ձևավորելու փուլը երկար չի տևի
«Այժմ սկսում է կառավարություն ձևավորելու փուլը, որը երկար չի տևի»,-ԱԺ-ում հայտարարեց քվեարկությամբ վարչապետ ընտրված Սերժ Սարգսյանը:
Նրա խոսքով, կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ ավելի հանգամանալից կխոսեն Հայաստանի զարգացման, երկրի խնդիրների լուծմանն առնչվող պատկերացումների մասին:
«Ծրագրի քննարկման ժամանակ մենք արդեն կարող ենք արձանագրել, որ Սահմանդրությամբ նախատեսված անցումը դեպի խորհրդարանական կառավարման համակարգ, գոնե թե ինստիտուտների ձևավորման առումով մենք պատշաճ հաղթարահարել ենք: Եկել է այդ ինստիտուտներին միս ու արյուն, բովանդակություն տալու ժամանակը, ինչը վստահ եմ, միասին կանենք: Իսկ մինչ այդ, հաջողություն ու լավ տրամադրություն եմ մաղթում բոլորիդ և ցանկանում եմ, որ բոլորս միասին կարողանանք հաղթահարել բարդույթավորված մարդկանց գործելաոճը և վերադառնալ կառուցողական դաշտ: Սա է պահանջում Հայաստանի Հանրապետության շահը, ՀՀ քաղաքացին»,-ասաց Սերժ Սարգսյանը:
Հարակից հրապարակումներ`
- Մասիվից մարդիկ չե՞ն արտագաղթում. Էդմոն Մարուքյան
- Սերժ Սարգսյանն ընտրվեց ՀՀ վարչապետ
- Աշոտյան. Ատելության լիմիտը սպառել ենք
- Սամվել Ֆարմանյանը հիշեցրեց՝ ԱԺ-ում քննարկվում է վարչապետի ընտրության հարցը
- Մարուքյան. Միակ մարդը, որ տուժել է էս փոփոխություններից, կարծում եմ, մեր հարգելի Գալուստ Գրիգորիչն է
- Զեյնալյանը Սերժ Սարգսյանին հարցրեց քաղաքական հայացքներով մարդկանց հնարավոր հետապնդումների, նրան հատկացված սեփական տան մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան