Մարուքյան. Ես տեղեկություն ունեմ, որ ՀՀԿ-ական բոլոր պատգամավորները ԱԺ-ում են
«Ես տեղեկություն ունեմ, որ ՀՀԿ-ական բոլոր պատգամավորներն այստեղ են ու նիստը գումարվելու է»,-լրագրողների հետ զրույցում ԱԺ շենք մուտք գործելուց առաջ ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Հարցին, թե խմբակցության պատգամավորները մասնակցելու են նիստին, Մարուքյանը նշեց. «Եթե մինչև այդ որևէ բան չլինի, կարծում եմ, պետք է մասնակցել ու դեմ քվեարկել, չի կարելի թույլ տալ, որ Սերժ Սարգսյանն ընտրվի»:
Ընդհանրապես նիստին չմասնակցելու տարբերակին Մարուքյանը դեմ է, համարում է, որ դա ՀՀԿ-ի ամենասիրած ու ամենաձեռնտու տարբերակն է.
«Ես կարծում եմ, եթե նիստ է գումարվում ու մենք չենք մասնակցում, դա նշանակում է՝ մենք թույլ ենք տալիս, որ Սերժ Սարգսյանն ընտրվի առանց իրեն ուղղված որևէ խոսքի, ասելիքի, որը բխում է ՀՀ քաղաքացիների սրտերից»:
Մարուքյանն ասաց, որ իր կանխատեսումները, որոնք արել է քաղաքական իրողությունների հիման վրա ու մոտ մեկ ամիս առաջ խմբակցության ժողովների ժամանակ ներկայացրել է իր գործընկեր Փաշինյանին, այս օրերին հերթով տեղի են ունենում:
Նա նաև ընդգծեց, որ ակցիաներին չմասնակցելու իրենց որոշումը բնավ չի փոխվել:
Հարակից հրապարակումներ`
- Ոստիկանությունը լրագրողներին կոչ է անում ողջամիտ հեռավորություն պահպանել հավաքի մասնակիցներից
- Հավաքի մասնակիցները հասել են Ֆրանսիայի հրապարակ (թարմացվում է)
- Կան ոստիկանություն բերվածներ
- Փաշինյանը պատռեց հավաքը դադարեցնելու պահանջով Ոստիկանության ծանուցումը