Աղվան Վարդանյանը խոհեմության կոչ է անում
«Վստահ եմ, որ ԱԺ քննարկումները նորմալ հունով կընթանան, վարչապետը կընտրվի»,- խորհրդարանում հատուկ նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը:
Նա դրսի ցուցարարներին խոհեմության կոչ արեց. «Աստված չանի միջադեպեր լինեն: Մարդիկ իրենց իրավունքն են իրացնում, բայց կարծում եմ, այն օրակարգը որը ձևավորել են, այսօրվա օրակարգ չէ: Այս խնդիրները կարգավորված էին սահմանադրությամբ, մեր օրենքներով: Մաղթենք, որ ամեն ինչ բարեհաջող անցնի»:
Լրագրողների հարցին, թե ինչ կմաղթի նոր վարչապետին, Աղվան վարդանյանն ասաց. «Ելույթ կունենամ կլսեք»:
Հարակից հրապարակումներ`
- Ես դեմ եմ քվեարկելու. Զոհրաբյան
- Արամ Սարգսյան. Փաշինյանը չի բացառել, որ ԱԺ կմտնի
- Մարուքյան. Ես տեղեկություն ունեմ, որ ՀՀԿ-ական բոլոր պատգամավորները ԱԺ-ում են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան