Այս ընտրությամբ մենք բացառում ենք ստվերային կառավարման հնարավորությունը. Աղվան Վարդանյան
«Մինչև այժմ արվածի ու չարվածի գնահատականը պատմությունն ու ժամանակ են տալու, տալու են և մեր սերնդին, և գլխավոր դերակատար անձանց, տալու են՝ գրանցելով նաև այն արդյունքները, որ այս ընտրությամբ հնարավորություն է ստանում իրականացել Սերժ Սարգսյանը»,- ԱԺ հատուկ նիստում մտքերի փոխանակման ժամանակ իր ելությում հայտարարեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը:
Նա շեշտեց, որ միշտ ասել է, որ առաջիկա տարիներին կատարվելիքի հիմքում երեք հիմնարար փաստաթղթեր են՝ նոր Սահմանադրությունն իր համակարգային փոփոխություններով, այս գումարման Ազգային ժողովի նիստում հանրապետության նախագահի ելույթը և ՀՀԿ ու ՀՅԴ կուսակցությունների համաձայնագրերը:
«Սահմանադրական փոփոխությունները լավ հիմք են պետությունում քաղաքական, տնտեսական և վարչական ներուժի սերտաճումը բացառելու համար: Սահմանարական բարեփոխումները լավ փուլ են իրավունքի գերակայության և մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների երաշխավորման ճանապարհին: Մենք այսօր պայքարի երկու ճակատ ունենք՝ մեկն արտաքին թշնամին է, մյուսը՝ ներքին: Արտաքին թշնամուն լավ ենք ճանաչում, գիտենք նրա դեմ ինչպես պայքարել, արտաքին թշնամուց ոչ պակաս վտանգավոր է ներքին թշնամին: Ներքին թշնամին որոշակի երևույթներն ու մտածողությունն է, որոնցից ամենավտանգավորն անարդարությունն է: Մենք այսօր պատերազմի նոր փոուլ ենք հայտարարում անարդարությանը: Ազնվություն + պրոֆեսիոնալիզմ- կառուպցիա. սա է ցանկալի հաջողության բանաձևը»,- ասաց Աղվան Վարդանյանը:
Պատգամավորն իր ելույթում անդրադարձավ նաև Արցախի հարցին՝ նշելով, որ ստատուս քվոյի փոփոխությունն ընդունելի է միայն հիմնահարցի համապարփակ կարգավորման դեպքում:
«Հիմա մենք պարոն Սարգսյանին ընտրում ենք վարչապետ՝ հսկայական խնդիրների այս բեռով ու պատասխանատվությամբ, նաև լինելով վստահ, որ ինքն ամենից լավ է պատկերացնում մարտահրավերները, տեսնում անցնելիք դժվար ճանապարհը: Այստեղ գովերգումներն ու հաճոյանալը տեղին չեն, տեղին է յուրաքանչյուրիս մեր բաժին պատասխանատվության ստանձնումն ու ամենօրյա աշխատանքը: Այս ընտրությամբ մենք բացառում ենք նաև ստվերային կառավարման հնարավորությունը: Այսօր Հայաստանի հասարակության մի մասը տարբեր պատկերացում ունի մեր ճանապարհի վերաբերյալ, իրենց իրավունքն է, բայց միայն Հրանտ Մաթևոսյանի՝ «Քո ազատության սահմանը մինչև իմ ազատության սահմաններն են» գիտակցումով: Վստահ եմ՝ համատեղ առաջադրած նպատակներն ու հետևողական աշխատանքն են ապահովելու երկրի բնականոն զարգացումն ու անվտանգությունը»,- եզրափակեց Վարդանյանը՝ Սերժ Սարգսյանին մաղթելով կամք, իմաստնություն ու վճռականություն:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան