Աշոտյան. Ատելության լիմիտը սպառել ենք
«Արցախյան հակամարտության կարգավորման առավել հայանպաստ տաբերակ, քան այսօր դրված է բանակցային սեղանին, մենք երբևէ չենք ունեցել արցախյան շարժման ողջ երեսունամյա պատմության ընթացքում»: ԱԺ-ում իր ելույթում հայտարարեց Հանրապետական խմբակցության անդամ Արմեն Աշոտյանը:
Շարունակելով թվարկել արտաքին քաղաքականության ճամբարում հաջողությունների մասին, Աշոտյանն ասաց, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունների նման մակարդակ երբևէ չի եղել։
«Ի դեպ, առաջինը իրողություն է փաստացի, երկրորդ պնդումս Մոգերինիի ցիտատն է»,-հստակեցրեց Աշոտյանը:
Ռուս-հայկական, հայ-վրացական հարաբերությունների մասին էլ նույն բանը ասաց, մանրամասեց, որ ռուս ու վրացի պաշտոնյաններն էլ նույն բան են ասել տարբեր հարցազրույցներում:
«Մենք՝ հայերս սիրում ենք, երբ դրսից մեզ գնահատում են, հետո ինքներս ենք մեզ գնահատում, դրա համար եմ դրսից ցիտատներ շատ բերում: Մենք մեր մեջ կարծես դժվար ենք մարգարեներ, արժանիներ գտնում»,-ասաց նա:
Ավարտելով արտաքին քաղաքականության վերաբերյալ դիտարկումները՝ Աշոտյանն ասաց, ցանկանում է բաց լինել, մի պահ «Ելք»-ի գործընկերների ելույթներից հուզվել է, բարկացել, երիտասարդ տարիները հիշել:
«Բայց հետո մտածեցի, որ մենք ձեզ պետք է շնորհակալություն հայտնենք, քանի որ բարդ ընտրություն եք կատարել: Դուք կատարել եք քաղաքակիրթ քաղաքական համակարգ կայացնելու կարևորագույն քայլ, և հասկանում եմ, որ «օվերդոզը» կարող է նաև հուզականության հետևանք լինի, քանի որ կա գին, որը պետք է վճարվի: Ի դեպ, պարոն Մարուքյան, Սերժ Սարգսյանի նկարի հետ խոսելու փոխարեն կարող եք այսօր կողմ քվեարկել ու հետայսու վայելել վարչապետի ներկայությունը դահլիճում և ուղիղ հարցեր տալ: Գիտե՞ք, ժողովրդավարությունը քաղաքացի է պահանջում և այդ քաղաքացի կերտելու ճանապարհը դժվար է, աշխատատար է, բայց ահավոր շնորհակալ եմ, քանի որ եթե չլինի արժանապատիվ քաղաքացին, մենք խորհրդարանական հանրապետություն չենք ունենալու»,-ասաց Աշոտյանը:
Աշոտյանը նշեց, որ հոռետես լինելու իրավունք չունենք:
«Հայրենիք սիրելը մեզ մոտ լավ է ստացվում, հեշտ է, հայրենակից սիրելն է դժվար: Կարծում եմ, մենք պետք է սովորենք սիրել իրար, չեմ ասում ռոմանտիկ իմաստով, այլ մարդկային շփումների իմաստով, կարծում եմ, ատելության լիմիտը սպառել ենք, դրա իրավունքը չունենք, կարծում եմ, փոքր ժողովուրդ ենք, պիտի հասկանանք, որ սխալների իրավունքն են սպառել, սպառել ենք հոռետես լինելը, սպառել ենք նաև այդ իրավունքը»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Սամվել Ֆարմանյանը հիշեցրեց՝ ԱԺ-ում քննարկվում է վարչապետի ընտրության հարցը
- Հայաստանի դպրոցներից 71-ում չկա ջրամատակարարում. Մանե Թանդիլյան
- Այս ընտրությամբ մենք բացառում ենք ստվերային կառավարման հնարավորությունը. Աղվան Վարդանյան
- Մարուքյան. Միակ մարդը, որ տուժել է էս փոփոխություններից, կարծում եմ, մեր հարգելի Գալուստ Գրիգորիչն է
- Ելքը թե դահլիճում է, թե դրսում. Արամ Սարգսյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին