Արամ Սարգսյան. Փաշինյանը չի բացառել, որ ԱԺ կմտնի
«Եթե տեսնեմ քվորում չկա, չեմ մտնելու դահլիճ: Հարցեր չեմ տալու, իր ելույթը չեմ լսելու, նստելու եմ կաբինետումս: Հենց գա մեր ելույթի ժամանակը, գնալու եմ, գրանցվելու եմ և ելույթ ունենամ»,-լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ շտապող «Ելք» խմբակցության անդամ, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:
Հարցին, թե չե՞ք մասնակցելու քվեարկությանը, պատգամավորն ասաց. «Չգիտեմ, դա դեռ կորոշենք»:
Դիտարկմանը՝ թե Ձեր գործընկերը հիմա դրսում է, քաղաքացիների հետ, Ա. Սարգսյանը նկատեց. «Ճիշտ է անում, ինքն էլ չի բացառել, որ կմտնի»:
Հիշեցնենք, որ վարչապետի ընտրությունը տեղի կունենա այսօր ժամը 12։00-ին խորհրդարանում գումարվող հատուկ նիստի ժամանակ։ ՀՀԿ-ն վարչապետի պաշտոնում առաջադրել է Սերժ Սարգսյանի թեկնածությունը:
Հարակից հրապարակումներ`
- Մարուքյան. Ես տեղեկություն ունեմ, որ ՀՀԿ-ական բոլոր պատգամավորները ԱԺ-ում են
- Հավաքի մասնակիցները հասել են Ֆրանսիայի հրապարակ (թարմացվում է)
- Սերժ Սարգսյանի թեկնածությունը պաշտոնապես առաջադրվեց վարչապետի պաշտոնում
- Վարչապետի ընտրության ԱԺ հատուկ նիստը կանցկացվի Երևանում՝ ժամը 12։00-ին. Վահրամ Բաղդասարյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին