Քաղաքական 14:29 17/04/2018 Հայաստան

Զեյնալյանը Սերժ Սարգսյանին հարցրեց քաղաքական հայացքներով մարդկանց հնարավոր հետապնդումների, նրան հատկացված սեփական տան մասին

«Իմ հարցերը չեն հետապնդում անձնական բնույթ, դրանք ատելության, թշնամանքի կամ վրեժի ակտ չեն»,-մինչ ՀՀ վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանին հարցեր տալը հայտարարեց  «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը:

Ընդդիմադիր պատգամավորը հարցրեց. «Հասարակական հարցումները ցույց են տալիս, որ ժողովուրդը, ընտրողները մտածում են, թե 2017 թվականին քաղաքական մեծամասնությունը, կամ ինչպես Դուք եք ասում, խորհրդարանական մեծամասնությունը ձևավորվել է ընտրակաշառքով ձևավորված կամքի դրսևորմամբ: Ես կուզեի իմանալ Ձեր գնահատականը դրա վերաբերյալ, և ինչպես եք մտածում աջակցել, որպեսզի մարդիկ հավատան ընտրությունների արդյունքներին, ընտրությունները լինեն արդար և արտահայտեն ժողովրդի կամքը, և որպեսզի տեղի չունենա այսօրվա նման  ընդվզում, հիմա փողոցներում հազարավոր մարդիկ ընդվզում են, և այդ համոզմամբ են փողոց դուրս եկել: Այսինքն, համերաշխության մթնոլորտ տիրի, ինչպես որ դուք եք ասում»:

Զեյնալյանը նաև հետաքրքրվեց Հայաստանում քաղաքական հայացքներով, գաղափարական տարբերություններով պայմանավորված հետապնդումներ եղե՞լ են կամ արդյոք առկա՞ են,  օրենքով չնախատեսված պատիժ կամ օրենքով սահմանված առավելագույն պատիժ, աշխատանքից ազատում՝ պայմանավորված այդ հանգամանքով առկա՞ է, թե՞ ոչ:

Մասնագիությամբ իրավաբան պատգամավորը հետաքրքրվեց, արդյոք Սերժ Սարգսյանը նախագահության տարիներին քրեական գործերով կալանքների որոշումներ կայացնելու հարցում ազդեցություն ունեցե՞լ  է, «պայմանավորված այն հանգամանքով, որ կալանքի գործերով 95 տոկոս դեպքերում գործը շահում են քննիչները կամ դատախազները  և այդ հիմքերով Եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետությունը պարտություն է կրում, այսինքն ճանաչվում է իրավունքի խախտումը»:

Զեյնալյանի հարցերից մեկն էլ վերաբերում էր այն բանին, արդյոք Սերժ Սարգսյանը ստորագրել է կառավարության այն որոշումը, որով կառավարական  ամառանոցի  տունը սեփականության իրավունքով հանձնվում է նրան:

«Ելք» խմբակցության պատգամավորը հետաքրքվեց նաև վարորդների տուգանքներից, Հայաստանում վարորդական վկայական ունի 350 հազար մարդ, տարեկան կազմվում է 2 մլն դրամի տուգանքի որոշում է, ինչպե՞ս եք վերաբերում նման չափով պատժվածներ ունենալու հանգամանքին:

Սերժ Սարգսյանը նկատեց, որ հարցերին պատասխանելու համար քիչ ժամանակ է հատկացված, ուստի կփորձի բարձրացված հարցերին պատասխանել նաև հետագայում: Վարչապետի թեկնածուն ասաց՝ շատ կարճ կպատասխանի յուրաքանչյուր հարցին:

Ընտրությունների վերաբերյալ հարցին ի պատասխան նա ընդգծեց. «Ես իհարկե համաձայն չեմ այն պնդումների հետ, որ ընտրությունները տեղի են ունեցել համատարած ընտրաձայներ գնելու միջոցով: Ինչո՞ւ, որովհետև և իմ կարծիքը կարող է սուբյեկտիվ լինել, և Ձեր կարծիքը: Օբյեկտիվությունը միջազգային կառույցների զեկույցներն են, նրանց եզրակացություններն են:  Ինչպես հիշում եք, եզրակացությունը միանշանակ էր, որ ընտրությունների արդյունքները Հայաստանի ժողովրդի կամքի արտահայտությունն էր: Եթե համատարած կաշառք բաժանվեր, ես կարծում եմ ժամանակակից պայմաններում, շատ ներողություն ոչ ճիշտ ձևակերպման համար, երբ ամեն գործիք նկարում է, ապա մեր քաղհասարակության, ընդդիմության ներկայացուցիչները բազմաթիվ տեսագրություններով ուղղակի հեղեղած կլինեին համացանցն ու դիտորդական առաքելություն իրականացնողներին: Ես չեմ բացառում, որ բարեգործության անվան տակ նման դեպքեր եղած լինեն, բայց դրանք այն դեպքերը չեն, որ ազդեն ընտրությունների արդյունքների վրա»:

Նա հիշեցրեց, որ բոլոր նախորդ ընտրություններում ընդդիմությունը հաղթողներին մեղադրել է կեղծ քվեարկություններ կազմակերպելու, լցոնումներ կատարելու, Հայաստանում չգտնվող, նույնիսկ անգամ մահացած մարդկանց կողմից քվեարկելու մեջ:

«Մենք գտանք տեխնիկական հնարավորություններ, միջոցներ, որպեսզի այդ առասպելը հօդս ցնդեցնենք: Ես Ձեզ խոստանում եմ, որ կառավարության գործունեության բաղկացուցիչ մասն է լինելու մտածել այնպիսի մեխանիզմ, որը հնարավորություն տա հօդս ցնդեցնելու նաև այն միֆը, որ բոլորը համատարած գնացել են քվեարկության միայն կաշառք ստանալով: Եվ նորից եմ կրկնում, մեզ համար պետք է որոշիչ լինի միջազգային հանրության կարծիքը»:

Ինչ վերաբերում է քաղաքական հայացքների համար քրեական հետապանդումների մասին հարցին, ապա Սերժ Սարգսյանն ասաց, որ Հայաստանում որևէ մեկը քաղաքական հայացքների համար հեապնդման չի ենթարկվել:

«Նույնիսկ, ես կարծում եմ, որ շատ պարագաներում միգուցե մեր դատարանների կողմից շատ ավելի մեղմ վերաբերմունքի են նրանք արժանացել, երբ որ քրեական հանցագործություններ են կատարել: Սա ես խնդրում եմ ընդունել որպես ոչ պաշտոնատար անձի հայտարարություն»,-ասաց նա:

Կալանքների մասին հարցին ի պատասխան, Սերժ Սարգսյանն ասաց, որ Հայաստանը ճանաչել է իրավազորությունը, և դա արել է ոչ միայն փաստաթղթով, այլ էությամբ, մինչև հիմա Հայաստանի Հանրապետության կողմից չկատարված պարտավորություն չկա:

«Այո, նախնական կալանքի դեպքերում մենք ոնց որ թե մի քիչ շեղվել ենք Եվրոպական դատարանի ցուցանիշներից: Ես չեմ կարծում, որ տոկոսներով ու թվերով պետք է որոշենք դատական համակարգի գործունեության արդյունավետությունը, այլ այն բանով, թե որքանով են հիմնավորված այդ կալանքի որոշումները: Եվրոպական դատարանն էլ որոշումներ է կայացնում՝ ելնելով, ոչ թե թվաքանակից, այլ կոնկրետ գործերով չհիմնավորված լինելուց»:

Անդրադառնալով իրեն սեփական տուն հատկացնելուն, Սերժ Սարգսյանն ասաց. «Կարծում եմ՝ այս շենքում է այդ օրենքն ընդունվել: Այդ օրենքից օգտվել են նախորդ երկու նախագահները, և ես էլ եմ օգտվել այդ օրենքից: Եթե օրենքով ինձ չի հասնում, կարող եմ հետ վերադարձնել, բայց եթե հասնում է, կարծում եմ, որ դուք պետք է շնորհավորեք, որովհետև ես էլ ունեցա սեփական տուն Երևանում»:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

17:21
ԱՄՆ Պետդեպարտամենտն իր քաղաքացիներին հորդորել է անհապաղ լքել Բելառուսը
ԱՄՆ Պետդեպարտամենտը Բելառուսում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ լքել հանրապետության տարածքը։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց
Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց։ Անիի տարածաշրջանում խիտ...
Աղբյուր` Panorama.am
17:14
ՄԻՊ-ն հրապարակել է արտահերթ զեկույց
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է  արտահերթ զեկույց՝ «ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և ՆԳՆ ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:53
Փաշինյանը հանրությանը մեսիջ է ուղարկում, թե իր իշխանության այլընտրանքը Կարգին Հայկոն է. Նորիկ Նորիկյան
«Նիկոլ Փաշինյանը մեզ՝ հանրությանը, մեսիջ է ուղարկում, թե՝ սիրելի հանրությո՛ւն, մեր իշխանության այլընտրանքը Կարգին Հայկոն...
Աղբյուր` Panorama.am
16:39
Ամբիոնի մոտ կանգած այդ կին թեկնածուի թաց աչքերը չեմ մոռանում. Լիլիթ Գալստյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն անդրադարձել է Հայաստանում համակարգային կոռուպցիայի առկայության վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am
16:31
Եվգենի Պետրոսյանի ընտանիքում uկանդալ է ծագել
Հաղորդավար, հումորիստ Եվգենի Պետրոսյանի ավագ դուստրը պահանջում է ԴՆԹ անալիզ՝ համոզվելու, որ Տատյանա Բրուխունովայի երեխաների հայրը հենց իր հայրն...
Աղբյուր` Panorama.am
16:27
Հենրիխ Դանիելյան. Քաղաքապետարանը դարձրել եք թալանի և կոռուպցիայի որջ
«Ավինյան Տիգրանը որոշել է իր սեփական միջոցներով փոխհատուցել 7.200.000 դրամը, որը ծախսվել էր իր ԱՄՆ թռիչքի վրա»,-Ավինյանի այսօրվա...
Աղբյուր` Panorama.am
16:22
Վարչախումբն ամոթալի կերպով անհաղորդ է Սիրիայի հայության ճակատագրի հանդեպ. «Հայաքվե»
««ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը մտահոգված է Սիրիայի Արաբական Հանրապետությունում իշխանափոխությունից հետո ստեղծված...
Աղբյուր` Panorama.am
15:50
Կասեցվել է ավտոլվացման 15 կետի գործունեությունը
Հայաստանի մարզերում շարունակվում են ջրային ռեսուրսների նորմերի պահպանությանն ուղղված խստացված միջոցառումները։ Այդ մասիկն հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ոչ ոք դեռ չի գնացել դիաhերձարшն՝ վերցնելու երգչուհի Սեդոկովայի նախկին ամուսնու՝ Յանիս Տիմայի մարմինը
Գրեթե մեկ շաբաթ է անցել լատվիացի բասկետբոլիստ, երգչուհի Աննա Սեդոկովայի նախկին ամուսնու՝ Յանիս Տիմայի ողբերգական մահից, սայան նրա դիակը շարունակ...
Աղբյուր` Panorama.am
15:37
Ինչպես խուսափել տոնական օրերին սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդություններից
Ամանորյա տոնական օրերին առկա են բոլոր նպաստավոր պայմանները սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդությունների առաջացման համար, քանի որ...
Աղբյուր` Panorama.am
15:24
Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 25-ին կլինի «Իմնեմնիմի» պոդքասթի հյուրը
ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 25-ին կլինի «Իմնեմնիմի» պոդքասթի հյուրը։...
Աղբյուր` Panorama.am
15:21
Ջրանջատում Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում դեկտեմբերի 24-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայաստանից սկսել են ավելի հաճախ այցելել Ռուսաստան
«Tutu» ծառայության փորձագետները պարզել են, թե որ երկրների քաղաքացիներն են գալու Ռուսաստանի Դաշնություն ձմեռային արձակուրդներին և...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ընտանեկան փոքր երազանքից մինչև մեծ բիզնես. Danielyan Sweets
Դանիելյաններն իրենց ընտանեկան բիզնեսը սկսել են Սպիտակի երկրաշարժից հետո՝ փոքր տնակից, իսկ այժմ ունեն արդեն 500-ից ավելի աշխատակից։ Ընտանիքը...
Աղբյուր` Panorama.am
14:40
Բալետային թատերախմբի հյուրախաղերն Իտալիայում բացառիկ են ու պատմական. Ռոնա Ահարոնյան
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի  բալետային խումբը հյուրախաղերով Իտալիա է հրավիրվել շվերյցարական...
Աղբյուր` Panorama.am
14:38
Բրիտանուհին ուշքի է եկել ինսուլտից հետո և սկսել խոսել իտալերեն
Բրիտանուհին ինսուլտից հետո արթնացել է և խոսել իտալերեն։ Արտառոց դեպքի մասին գրում է  Mirror-ը։ Լոնդոնցի Ալթեա Բրայդենը պնդում է, որ...
Աղբյուր` Panorama.am
14:02
Christie's աճուրդի վաճառքը 2024 թվականին նվազել է 16 տոկոսով
Christie's-ի գործադիր տնօրեն Գիյոմ Սերուտին ասել է, որ աճուրդային տան ընդհանուր վաճառքը 2024 թվականին կկազմի 4,2 միլիարդ դոլար՝ 16 տոկոսով...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սա լկտի սուտ է. Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ ԳՄանդամ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Արցախը հանձել է Նիկոլ Փաշինյանը և վերջ։ Նիկոլը հերթական անհեթեթությունն ու սուտն է ասել,...
Աղբյուր` Panorama.am
13:42
Քաղաքական մեկնաբան. Փաշինյանը շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը»
«Վարչապետ Փաշինյանն իհարկե շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը», որի հերթական դրսևորումը Լեռնային Ղարաբաղի...
Աղբյուր` Panorama.am
13:38
Անի Քոչար. Այս տարի կյանքս լրիվ կինո էր, ես էլ լրիվ կինոյի աղջիկը
«Այս տարին ինձ համար շատ կորուստների տարի եղավ, թե՛ մարդկային, թե՛ նյութական և թե՛ առողջական: Բայց ի վերջո շատ բան ինձ հաջողվեց փրկել,...
Աղբյուր` Panorama.am
13:26
Անուշ Պողոսյան. Ստելը նորաձև է
Առողջության իրավունք ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի դեկտեմբերի 13-ին Ազգային ժողովում, երբ քննարկվում էր...
Աղբյուր` Panorama.am
13:23
Արտառոց դեպք՝ Երևանում․ դուստրը նկատել է, որ իր հայրիկի գերեզմանի հողաթումբը չկա
 Երևանի բնակիչ Գոհար Սարգսյանն ահազանգել է՝ իր հայրիկի գերեզմանի տարածքի մի մասում կատարված ապօրինի շինարարություն է իրականացվում։...
Աղբյուր` Panorama.am
13:21
Բելառուսի նախագահական ընտրություններում Լուկաշենկոն 7-րդ անգամ գրանցվեց որպես թեկնածու
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն գրանցվել է որպես պետության ղեկավարի թեկնածու հաջորդ ընտրություններում, որոնք կկայանան 2025 թվականի...
Աղբյուր` Panorama.am
13:12
Բնապահպաններ. Սև ծովի ափին սատկած դելֆինների կոկորդում արյուն և փրփուր է հայտնաբերվել
Սև ծովի ափին դելֆինների զանգվածային անկում է գրանցվել լցանավերի վթարի պատճառով նավթի արտահոսքից հետո: Երկու դելֆինների դիակները զննելուց հետո...
Աղբյուր` Panorama.am
13:00
«Տրանսգենդերային խելագարությանը» ԱՄՆ-ում վերջ կդրվի. Թրամփ
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 2025 թվականի հունվարին՝ պետության ղեկավարի պաշտոնը ստանձնելու օրը, վերջ կտա...
Աղբյուր` Panorama.am
12:26
Ռադիոնովա. Այս պահին Պետրոսյանը Ռուսաստանի ամենաուժեղ գեղասահորդուհին է
Անցած շաբաթ կայացել է Ռուսաստանի գեղասահքի առաջնությունը։ Այն անցկացվել է Օմսկում։ Կանանց մենասահքի մրցումներում հաղթող է ճանաչվել Ադելիա...
Աղբյուր` Panorama.am
12:23
Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցին վերականգնվում է
Ավարտվել են Վայոց ձորի մարզի Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցու որմնանկարի ամրակայման և վերականգնման աշխատանքները: ԿԳՄՍՆ հասարակայնության հետ...
Աղբյուր` Panorama.am
12:15
Երևանում օդում փոշու քանակությունը նոյեմբերին սահմանային թուլատրելին գերազանցել են 1.8 անգամ, իսկ դեկտեմբերին՝ 3.4 անգամ։ Սիրարփի Հայկազյան
«Համաձայն օդի որակի ինդեքսի, օդի որակի արժեքները բաժանվում են 6  խմբի՝ լավ, չափավոր, անառողջ զգալի խմբերի համար,անառողջ, շատ անառողջ,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}