Հայաստանի դպրոցներից 71-ում չկա ջրամատակարարում. Մանե Թանդիլյան
«Ելք» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանն ապրիլի 17-ին խորհրդարանում անդրադարձավ Հայաստանում առկա և տարեցտարի խորացող խնդիրներին։
Նա նշեց, որ գործազրկության պատճառով Հայաստանը լքած քաղաքացիները փորձում են աշխատանք գտնել Հայաստանից դուրս, արտագաղթողների մեծ մասը մարզերից են, իսկ սահմանամերձ գյուղերում թոշակի սպասող ծերերն են մնացել։
Պատգամավորն ասաց, որ 100 հազարավոր մարդիկ չեն ստանում բուժօգնություն՝ մինչև վճարելը, նրա խոսքով՝ Հայաստանում մարդիկ մահանում են բուժօգնության անհասանելի լինելու պատճառով, մեր երկիրը Doing Business վարկանիշում անգամ ԵԱՏՄ գործընկերներին է զիջում։ Ըստ պատգամավորի՝ թեպետ ակնկալվում էր կենսաթոշակների բարձրացում, սակայն որևէ փոփոխություն չեղավ։
«42 000 դրամ աղքատության շեմին զուգահեռ ունենք 3 անգամ պակաս՝ 16 000 դրամ կենսաթոշակ։ Օրական 500 դրամով ապրող կենսաթոշակառուների համար իրոք ապահովել ենք արժանապատիվ գոյություն»,- ասաց նա։
Թանդիլյանը նշեց, որ Հայաստանի դպրոցներից 71-ում չկա ջրամատակարարում, 141-ում կոյուղացում, իսկ 292 դպրոց ուղղակի չունի հեռախոսակապ։
Հարակից հրապարակումներ`
- Այս ընտրությամբ մենք բացառում ենք ստվերային կառավարման հնարավորությունը. Աղվան Վարդանյան
- Մարուքյան. Միակ մարդը, որ տուժել է էս փոփոխություններից, կարծում եմ, մեր հարգելի Գալուստ Գրիգորիչն է
- Ելքը թե դահլիճում է, թե դրսում. Արամ Սարգսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան