Ոստիկանությունը բերման է ենթարկել 80 քաղաքացու
Ժամը 14:00-ի դրությամբ՝ մայրաքաղաքի տարբեր հատվածներից Երևան քաղաքի վարչության տարբեր ստորաբաժանումներ բերման է ենթարկվել 80 հոգի: Այս մասին Panorama.am-ին հայտնեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը։
Նրա խոսքով՝ քաղաքացիները բերման են ենթարկվել վարչական իրավախախտում կատարելու կասկածանքով:
Հարցին, թե մինչ այս պահը կան ազատ արձակվածներ, Էդգար Ջանոյանը ասաց, որ առայժմ նման տեղեկություն չունի, լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան