Վիրահատված ոստիկանը տեղափոխվել է ՀՀ ոստիկանության հոսպիտալ. ԱՆ
Այսօր, ժամը 11։00-ի դրությամբ Երևանի հիվանդանոցներում բուժումը շարունակում է հանրահավաքի ընթացքում տուժած 5 քաղաքացի։
Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ 4-ի վիճակը մասնագետները գնահատում են բավարար։ Նրանց մոտ հիմնականում առկա են վերջույթների մակերեսային վնասվածքներ և սալջարդեր։
Մեկ տուժած, ում մոտ իրականացվել է կոտրված ոսկրերի արտաօջախային անշարժացում, վերակենդանացման բաժանմունքում հսկողության տակ է` նաև վնասվածքի հետ չառնչվող հիվանդության կապակցությամբ։
Վիրահատված ոստիկանը տեղափոխվել է ՀՀ ոստիկանության հոսպիտալ։
Բոլոր տուժածներն անցել են անհրաժեշտ լաբորատոր և գործիքային հետազոտություններ, ստանում են առողջական վիճակին համապատասխան բուժում։
Հարակից հրապարակումներ`
- Բաղրամյանում բախումից հետո բուժհաստատություններում բուժումը շարունակում է 12 քաղաքացի
- Լևոն Ալթունյանն այցելել է տուժածներին
- Բաղրամյան պողոտայից բուժհաստատություն է դիմել 46 քաղաքացի. ԱՆ
- «Նաիրի» հիվանդանոց հոսպիտալացված երեք ոստիկաններից մեկին այս պահին վիրահատում են
- «Նաիրի»-ում մշակում են Նիկոլ Փաշինյանի վերքերը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան