Ալեքսան Հարությունյանն ազատվել է պաշտոնից
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանգիր է ստորագրել Ալեքսան Հարությունյանին ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու մասին:
ՀՀ նախագահի պաշտոնական էջում հրապարակված հրամանագրում ասված է.
«Համաձայն Սահմանադրության 145-րդ հոդվածի 1-ին մասի և «Հանրային ծառայության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ մասի.
Ալեքսան ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ազատել Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնից»:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա