Թրամփ. Ես ավելի շատ լրտես եմ, քան Թուրքիայում դատվող հոգևորականը
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն իր «Twitter»-ի էջում խոսել է Թուրքիայում կալանավորված ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրունսոնի մասին:
Վերջինիս սպառնում է մինչև 35 տարվա ազատազրկում ««Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) և գյուլենական համայնքի հետ կապեր ունենալու համար»։
«ԱՄՆ-ում ապրած բարեկիրթ և քրիստոնյա հոգևորական Բրունսոնն անտեղի Թուրքիայում դատվում է և ենթարկվում խոշտանգումների։ Նրան անվանում են լրտես, բայց ես ավելի շատ լրտես եմ, քան նա։ Հուսով եմ՝ նրան թույլ կտան վերադառնալ իր գեղեցիկ ընտանիք»։
Pastor Andrew Brunson, a fine gentleman and Christian leader in the United States, is on trial and being persecuted in Turkey for no reason. They call him a Spy, but I am more a Spy than he is. Hopefully he will be allowed to come home to his beautiful family where he belongs!
— Donald J. Trump (@realDonaldTrump) April 18, 2018
Հիշեցնենք, որ Բրունսոնն Իզմիրի բողոքական եկեղեցու սպասավոր է։ Նա Թուրքիայում ապրում է 23 տարի։ Իրեն առաջադրված մեղադրանքները չի ընդունում և իրեն մեղավոր չի ճանաչում: