ԿԳՆ-ն հորդորում է զերծ մնալ զանգվածային միջոցառումներին դեռահասներին մասնակից դարձնելու փորձերից
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հայտարարություն է տարածել, որտեղ ասված է.
«Նկատի ունենալով, վերջին օրերին տեղի ունեցող իրադարձություններին դպրոցահասակ երեխաների և դեռահասների ներգրավման հրապարակային կոչերը՝ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հորդորում է քաղաքական ուժերին, հասարակական նախաձեռնություններին և անհատներին զերծ մնալ զանգվածային միջոցառումներին դեռահասներին մասնակից դարձնելու փորձերից:
Միաժամանակ, կոչ ենք անում ծնողներին, հաշվի առնելով դպրոցահասակների անվտանգության խնդիրը և տարիքային առանձնահատկություններին բնորոշ զգացմունքայնությունը, դրսևորել հետևողականություն և, համագործակցելով ուսումնական հաստատությունների հետ, բացառել սովորողների անուշադրության տիրույթում հայտնվելու հնարավորությունը»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան