ՄԻՊ-ը անչափահասներին անհապաղ ազատ արձակելու պահանջ է ներկայացրել ոստիկանությանը
Ոստիկանությանը ներկայացվել է բաժիններում անչափահասներին առանց հիմքերի պահելու անթույլատրելիության և նրանց անհապաղ ազատ արձակելու պահանջ: Այս մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմից՝ ներկայացնելով.
«Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների կողմից շարունակվում է աշխատանքը Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված անձանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ:
Նշենք, որ Երևանում հավաքներ նախաձեռնելու առաջին պահից սահմանվել է աշխատանքի արտակարգ գրաֆիկ, ստեղծվել են աշխատանքային խմբեր, որոնք, ըստ մասնագիտական ուղղությունների, իրականացնում են թե՛ հավաքների շուրջօրյա դիտարկում, թե՛ այցեր՝ կապված հավաքների մասնակիցներին ոստիկանության կողմից մեկուսացնելու փաստերի հետ, և թե՛ ԶԼՄ-ների հրապարակումների ու սոցիալական ցանցերի մշտադիտարկում»։
Հարակից հրապարակումներ`
- Բերման ենթարկված 54 անձ հանցագործություն կատարելու կասկածանքով ներկայացվել են նախաքննություն իրականացնող մարմին
- ՄԻՊ արագ արձագանքման խմբերն այցելել են ոստիկանության բաժիններ տարված հավաքի մասնակիցներին
- Հայտարարություն. «Ոստիկանությունը կոչ է անում հավաքի կազմակերպիչներին դադարեցնել ապօրինի գործողությունները»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան