Փաստաբան. Տիգրան Մազմանյանին ձերբակալելու որոշումը բողոքարկվում է
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր կքննվի Տիգրան Մազմանյանի ձերբակալման որոշումը բողոքարկելու հայցը: Այս մասին Panorama.am-ին հայտնեց Տ. Մազմանյանի փաստաբան Ռոբերտ Ռևազյանը:
Մազմանյանն այժմ գտնվում է ձերբակալվածների պահման վայրում, մեղադրանք առաջադրված չէ
:
«Կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 2251-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով»,-ասաց Ռևազյանը:
Հիշեցնենք, որ Մազմանյանը ձերբակալվել է երեկ:
ՀՀ քրեական օրենսգրքի 225 հոդվածի 1-ին, 2-րդ կետերը սահմանում են.
«1. Զանգվածային անկարգություններ կազմակերպելը պատժվում է ազատազրկմամբ` չորսից տասը տարի ժամկետով:
2. Զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելը, ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը`
պատժվում են ազատազրկմամբ` երեքից ութ տարի ժամկետով, եթե այդ արարքները կատարելն ինքնին չի առաջացնում սույն օրենսգրքի այլ հոդվածներով ավելի խիստ պատասխանատվություն»:
Քրեական օրենսգրքի 2251-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է.
«Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքը դիտավորությամբ կազմակերպելը և անցկացնելը պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով»:
Ավելի վաղ ՀՔԾ-ն հայտնել էր, որ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 2251-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հարակից հրապարակումներ`
- Ձերբակալված անչափահասի փաստաբան. Որևէ ապացույց չեն ներկայացրել
- ՀՔԾ. Վարույթ է ընդունվել անօրինական հավաքների և զանգվածային անկարգությունների փաստով հարուցված ևս երեք քրգործ
- ՀՔԾ. Ձերբակալվել է ևս մեկ անձ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան